ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը նոր պայմաններ է առաջ քաշել Բերձորի միջանցքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «մոտ ժամանակներս Լաչինի միջանցքի շուրջ հարցը կկարգավորվի»։ «Երեկ կամ նախօրեին հանդիպում է կայացել Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում հարցը կկարգավորվի»,- ասել էր Լավրովը։

Լավրովի հայտարարությունից հետո ելույթ ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ասաց, որ հանդիպումն իսկապես կայացել է, բայց հայկական կողմը չի համաձայնել Բաքվի պահանջներին։

Ինչո՞ւ է Լավրովն այդքան վստահ խոսել մոտալուտ հանգուցալուծման մասին։ Հունվարի 18-19-ը Եվրախորհրդարանը քննարկել և ընդունել է Բերձորի միջանցքի վերաբերյալ զեկույց և առանձին բանաձև, որում մատնանշվում է Ռուսաստանի ապակառուցողական դերը, ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատի ներքո միջազգային զորքերով փոխարինելու անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ներառյալ ինքնորոշման սկզբունքը, և միջազգային կազմակերպությունների համար Արցախ մուտքի ապահովումը։

ՌԴ-ն միջանցքի ռեժիմը սկսել է փոխել անցյալ տարվա ամառվանից, իսկ ներկայիս արգելափակումը միջանցքի կարգավիճակի լուծարման քայլ է։ Ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը. Լավրովն ասել է, որ Ռուսաստանը «պարզ բան է առաջարկել. ռուսական զորակազմը լիազորված է եռակողմ համաձայնագրով վերահսկել երթևեկությունը, և նա ունի բոլոր հնարավորությունները ստուգելու յուրաքանչյուր մեքենա՝ արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների բացառման համար»։

Ռուսաստանն առաջարկում է անցակետ դնել՝ բոլոր բեռները և անձնագրային ռեժիմը ստուգելու համար։ Մինչեւ դեկտեմբերի 12-ը ռուսները ստուգում էին միայն հայկական անձնագրի առկայությունը եւ գրանցում ռուսական անձնագրերով ուղեւորներին։ Այլ երկրների անձնագրեր ունեցող քաղաքացիներին թույլ չէին տալիս անցնել, բեռները չէին ստուգվում։

Հիմա, ինչպես ասում են ականատեսները, նույնիսկ Կարմիր Խաչի մեքենայով անցնելիս Բաքվի «բնապահպանները» ստուգում են բոլորին, ընդ որում՝ ինչ-որ մեծ ցուցակով։ Հիշեցնենք, որ միջանցքի բացման համար Բաքվի «պայմաններից» մեկը նրանց կողմից ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց արտահանձնումն ու նույնականացումն է։ Թե ովքեր են ընդգրկված այս ցուցակներում, հայտնի չէ։ Ռուսներն, ըստ երեւույթին, պատրաստ են ստանձնել այդ առաքելությունը և հայերին հանձնել Բաքվին «ըստ ցուցակի»։ Ռուսները 1980-ականների վերջին-90-ականների սկզբին դա արդեն արել են Արցախում։

Կա ևս մեկ խնդիր. միջազգային հանրության ակտիվացման ֆոնին ռուսների համար կարևոր է Արցախ չթողնել «օտարներին»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ի , ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, այժմ՝ ԵՄ դիտորդներին: Լավրովը նույն ասուլիսում նշեց, որ հայկական կողմը գերադասում է ԵՄ-ում երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների տեղակայման շուրջ բանակցություններ վարել։

Հայկական կողմը պատրա՞ստ է ռուսների պայմաններով միջանցք բացել՝ անցակետի տեղադրմամբ, որտեղ կստուգեն բոլոր ապրանքները, անձանց ու կարգելեն միջազգային կազմակերպությունների մուտքը։

Մինչեւ հիմա ռուսները վախեցնում էին նրանով, որ Եվրոպան ուզում է հայերին հանձնել Բաքվին, իսկ ռուսները փրկում են։ Եվրախորհրդարանի բանաձեւը դարձավ Եվրոպայի դիրքորոշման եւս մեկ ապացույց՝ էլ ավելի ցցուն դարձնելով ռուսական «խաղաղապահության» էությունը։

Lragir.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular