ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգորյանը դեմ է Պետրակովին Հայաստանի հավաքականում նշանակվելուն. «Միայն հայը կարող է հասկանալ խաղացողների մտածելակերպը և մոտիվացնել թիմին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sports.ru-ն գրում է, որ «Տամբով» և «Անժի» ֆուտբոլային ակումբների նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գնահատել է Ալեքսանդր Պետրակովի նշանակումը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։


«Սկզբունքորեն կասեմ, որ ես չափազանց բացասաբար եմ նայում Պետրակովի նշանակմանը։ Ես ինքս ռուս եմ, ծնվել եմ Հայաստանում, բայց մեծացել եմ Ռուսաստանում, բայց երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հավաքականին, միշտ ասել եմ, որ գլխավոր մարզիչը պետք է հայ լինի։ Դա չի նշանակում, որ ես դա ընդունում եմ ազգայնական տեսանկյունից, բայց ես դա գործնականում զգացել եմ և եկել եմ նման եզրակացության։


Հայաստանի առաջնությունում լավ ակումբներում շատ պաշտոններ զբաղեցնում են արտասահմանցիները, իսկ նրանց կողմից սերնդի դաստիարակությամբ ամեն ինչ բարդ է։ Կարելի է նշել Ջևան Չելոյանցին, Արթուր Սողոմոնյանին. նրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստանում ակադեմիա են կառուցում, ներդրում են կատարում մանկապատանեկան ֆուտբոլում, շատ լուրջ են վերաբերվում այդ ամենին։ Միայն հայը կարող է հասկանալ խաղացողների մտածելակերպը և թիմին մոտիվացնել, ուստի ես կտրականապես դեմ եմ Պետրակովի նշանակմանը։


Գիտեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկել է նաև հայ մարզիչներին, և ես վստահ էի, որ նրանք կընտրեն նրանցից մեկին։ Լավագույն թեկնածուն, իմ կարծիքով, Եղիշե Մելիքյանն է, ով «Փյունիկին» դուրս բերեց չեմպիոնություն և շատ լավ արդյունք ու բարձրակարգ խաղ ցուցադրեց եվրոպական մրցաշարերում, ինչի շնորհիվ հայկական ֆուտբոլին սկսեցին լրջորեն վերաբերվել Եվրոպայում»,- ասել է նախկին գլխավոր մարզիչը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular