ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլոկադա. 16 արցախցի դեռահասների անհավատալի պատմությունը, ովքեր հանգամանքների բերումով մնացել են Գորիսում

ՄՇԱԿՈՒՅԹ

Կինոռեժիսոր Սաշա Քլամպի "Բլոկադա" կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է 16 առանձնահատուկ դեռահասների անհավատալի պատմությունը, ովքեր հանգամանքների բերումով մնացել են Գորիսում, Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթից հետո։ Մրցույթը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 11-ին, որտեղ Հայաստանյան ներկայացուցիչ Նարեն իր "Պար" երգով զբաղեցրել էր երկրորդ տեղը: Առ այդ, նրանք չեն կարողացել վերադառնալ Արցախ իրենց տները՝ ադրբեջանական զինուժի կողմից Լաչինի միջանցքում ճանապարհային շրջափակման պատճառով։

Այս փոքրիկ ֆիլմը նրանց մասին ակնարկ է։ Սաշա Քլամպը բրիտանացի/գերմանացի լուսանկարիչ, կինոռեժիսոր և ստեղծագործող է, ով բնակվում է Լոնդոնում: Սաշայի լուսանկարչական պրակտիկան ուսումնասիրում է քաղաքային թեմաները, մարդկանց և վայրերը: Նա կենտրոնացած է համայնքի վրա հիմնված պատմություններ գտնելու վրա: Նա շարունակական զարգացնում է իր Համայնքային Արխիվի հետ կապված փորձադիտարկումները: Հայաստանում 2020 թվականի պատերազմից հետո, նա որոշեց ուսումնասիրել սոցիալական արդարությունն ու սոցիալական կառուցվածքը Հայաստանի հասարակության մեջ և նաև հարաբերությունները Սփյուռքի հետ:

Նա համայնքային արխիվ է նախաձեռնել Հայաստանի սահմանամերձ գեղատեսիլ գյուղերից մեկի՝ Խաչիկի համայնքի հետ։ Այն նպատակ ունի ուսումնասիրել Անձի, Հիշողության և Ինքնության հարցը: Նրա «Տեսնելու արվեստը, հիշելու արվեստը» ֆիլմը այս հարցադրումներն է առաջ քաշում մասնավորապես Հայաստանի մեծերի և երիտասարդների միջև: Սաշայի վերջին "Բլոկադա" նախագիծը Լաչինի միջանցքում տիրող դաժան իրավիճակից է բխել և դրա ետևում կանգնած մարդկային ողբերգությունն է ներկայացնում:

Սա ինքնաբուխ նախագիծ է, որը մասամբ ոգեշնչված է Մանկական Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչ Նարե-ով: Նրա միջոցով հնարավոր է Արցախի հիմիկվա պատմությունը ներկայացնել զուտ մարդկային տեսանկյունից։ Սաշան ֆինանսական շուկաների մասնագետ է, ունի իրավաբանության մագիստրոսի կոչում, ինչպես նաև ֆոտոլրագրության և վավերագրական լուսանկարչության մագիստրոսի կոչում (Distinction): Նա ամուսնացած է ծագումով հայ կնոջ հետ և միասին նրանք ունեն երեք դուստր։ Նրա ոսկեգույն Վաթսըն անունով ռետրիվերը (շունը)` իր երկար զբոսանքների լավագույն ընկերն է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular