ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Չինաստան՝ Ազատության համաշխարհային օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1897– ծնվել է հայաստանցի քուրդ արձակագիր Արաբ Շամիլովը, որը
ստեղծագործել է քրդերեն և հայերեն:
1903– ծնվել է նշանավոր ջութակահար Իվան Գալամյանը:
1912- գործարկվել է Երևանի ջրմուղը:
1921- տեղի է ունեցել Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923 թվականից Պետական համալսարան):
1923 - ծնվել է դերասան Կարպ Խաչվանքյանը:
1932- բացվել է Հայաստանի Կոմունիստական համալսարանը:
1943 - ծնվել է քանդակագործ  Ֆերդինանտ Առաքելյանը:
1994 –առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերում հայկական ուղղաթիռները ռմբակոծել են ադրբեջանական դիրքերըը, իսկ ադրբեջանական ինքնաթիռները հայկական դիրքերը, հաղորդվել է ադրբեջանական Су-25 խփելու մասին:
1996– սկսել է հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, որը առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկն է եղել:
1998-տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա հաստատակամորեն կանգնել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմը քննադատելով Լևոն Տեր-Պետրոսյանին:
2006-Երևանի քաղաքապետարանը ևս 50 ավտոբուս է մտցրել երթուղի: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները ձեռք են բերվել Ռուսաստանից և աշխատել են գազով:
2007-Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել Հրանտ Դինքին: Այն պահին, երբ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտից սկսվել է Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությունը, Երևանում հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում` սգալու նրա մահը, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու Հրանտ Դինքի ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին:
2012– Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ է ընդունել:
2017-Վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսը որում եղել է 9 քաղաքացի: Զոհեր չեն եղել:
2020-«Էրեբունի պլազայում» հնչել են կրակոցներ։ Ոստիկանապետը անձամբ է բանակցություններ վարել հրաձիգի հետ, որից հետո կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը և վնասազերծվել:
2022- Հրաժարական է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1368– Չժոի Յուան Չժանը հիմնել է չինական Մին դինաստիան:
1556– Չինաստանի Շենսի նահանգում  տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 830 000 մարդ: Դա մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժն է: 
1734 —ծնվել է ավստրիացի ազգությամբ հունգար ավտոմատ մեքենաների գյուտարար Վոլֆգանգ ֆոն Կեմպելինը:
1766 —վախճանվել է անգլիացի զինագործ և փորագրող, շրիֆտների հայտնագործող Ուիլյամ Կեզլոնը:
1783– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպերի ստեղծողներից  մեկը հանդիսացող Ստենդալը:
1793 —տեղի է ունեցել Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանումը Ռուսական կայսրության և Գերմանիայի միջև:
1820 —ծնվել է ռուս կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Ալեքսանդր Սերովը, որը նկարիչ Վալենտին Սերովի հայրն է:
1831– Բելգիան ընդունել է իր պետական դրոշը:
1832 - ծնվել է  ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Էդուարդ Մանեն:
1849 —ԱՄՆ-ի Նյու-Յորք նահանգի Ժենեվա քաղաքում ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բժշկի դիպլոմ է տրվել կնոջը՝ անգլուհի Էլիզաբեթ Բլեկուելին:
1862 - ծնվել է  գերմանացի մաթեմատիկոս Դավիթ Հիլբերտը:
1895 —առաջին անգամ Անտարկտիդայի ափ են իջել մարդիկ՝ «Անտարկտիկ» նորվեգական ձկնորսանավի ուղևորը և կապիտանը:
1912 —Հաագայում ստորագրվել է Միջազգային օփիումային կոնվենցիան, որը թմրանյութերի նկատմամբ հսկողությանը վերաբերվող առաջին միջազգային համաձայնագիրն է:
1924 —У-127 շոգեքարշը սգո գնացքով Մոսկվայի Պավելեցկի կայարան է հասցրել Լենինի դիակը:
1946 - ծնվել է  ռուսաստանցի մաթեմատիկոս, օլիգարխ Բորիս Բերեզովսկին:
1950 - Երուսաղեմը հայտարարվել է Իսրայելի մայրաքաղաք:
1954 —Կորեական պատերազմի 14 հազար ռազմագերիներ վերադարձել են Տայվան: 1956 –վախճանվել է  կինոռեժիսոր, արտադրող Ալեքսանդր Կորդան:
1960 —Ժակ Պիկարը և Դոն Ուոլշը «Տրիեստ» բատիսկաֆով իջել են Մարիանյան իջվածքում հասնելով ռեկորդային 10 916 մետր խորության:
1989 - վախճանվել է   իսպանացի նկարիչ և գրող Սալվադոր Դալին:
2001– Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 անձ ինքնահրկիզում են իրականացրել:
2005 - Վիկտոր Յուշչենկոն ընդունել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը:
2015 —վախճանվել է Սաուդյան արաբիայի թագավոր, մուլտիմիլիարդեր Աբդուլլա իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը:
2019 —Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար:
2021- Կյանքից հեռացել է ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը, որը վարում էր հանրահայտ «Larry King Live» թոկ-շոուն:
2021 —Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում սկսվել են անհնազանդության ցույցեր ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու:
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular