ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին հրամանագիրը դեռ ուժի մեջ է. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը շարունակում է գործել, քանի որ այն նախատեսում է ոչ միայն անհրաժեշտ թվով քաղաքացիների զորակոչ, որն արդեն ավարտվել է։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու մոբիլիզացիայի մասին հրամանագիրը չի չեղարկվել, եթե այն ավարտվել է։

«Ինչ վերաբերում է մասնակի մոբիլիզացման կոչին, ապա այս գործընթացն ավարտված է: Եվ այստեղ առաջարկում եմ կենտրոնանալ Ռուսաստանի նախագահի խոսքերի և հայտարարությունների վրա: Բայց հրամանագիրը նախատեսում է նաև պաշտպանության նախարարության համար անհրաժեշտ այլ գործառույթներ», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ «մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչն իրականացվել է մինչև զինված ուժերի կողմից հանձնարարված խնդիրների կատարման համար անհրաժեշտ սահմանված թվին հասնելը, այն հասցվել է, ինչի կապակցությամբ դադարեցվել, ավարտվել է քաղաքացիների զորակոչը մասնակի զորահավաքի շրջանակներում»։ Այնուհանդերձ, շարունակել է Պեսկովը, «բացի քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչից, մասնակի մոբիլիզացիան ներառում է նաև այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առաջադրանքները ապահովելու համար. դա կապված է զինվորականների կողմից պարտականությունների կատարման հետ» և այլն։ «Այդ մասով այն շարունակում է աշխատել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը չի մանրամասնել համապատասխան դրույթները։ «Դա վերաբերում է նաև այդ փակ կետին (մոբիլիզացիայի մասին Պուտինի հրամանագրում կա տասը կետ, որից յոթերորդը թաքնված է «պաշտոնական օգտագործման համար» վերնագրի տակ - նշում է ՏԱՍՍ-ը) և այլն»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular