Սարո Թովմասյանի գեղեցկուհի կինն ու դուստրը, որոնց նա բոլորից գաղտնի է պահում. ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայտնի մարդկանց շրջանակներում կարծես կա ընդունված երկու միտում. երբ նրանք ամուսնանում են, կամ իրենց հարսանիքից մեծ շոու են դարձնում` հարսանեկան բոլոր նկարները տարածելով համացանցով, կամ վարվում են լրիվ հակառակի պես` խիստ գաղտնի են պահում և իրենց ամուսնացած լինելը, և իրենց կնոջը կամ ամուսնուն: Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները նույնպես բացառություն չեն, և շատ հաճախ սիրելի աստղի ընտրյալին տեսնելու համար երկրպագուները մեծ ջանքեր են թափում, սակայն ապարդյուն:
Ահա այդպես, իր ամուսնությունը բոլորից գաղտնի էր պահել բոլորի կողմից սիրված երգիչ Սարո Թովմասյանը, ում ամուսնացած լինելու մասին լուրը հանրությունը իմացավ երգչուհի Նանայի միջոցով, որ իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց` գրելով` «Ես, Սարոն և Սարոյի կինը՝ Տաթոն»:
Սակայն համացանցը այն բաց հարթակն է, որտեղ ինչ-որ մեկին գաղտնի պահելը գրեթե անհնար է, և ահա Wedding.am-ը ներկայացնում է Սարոյի գեղեցկուհու կնոջը` Տաթևիկին և նրանց փոքրիկ հրեշտակին` 2-ամյա Վիկային, ով ջրի 2 կաթիլի պես նման է աստղ հայրիկին: