ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … կատուների դաշնամուր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կատուների դաշնամուրը (գերմաներեն Katzenklavier), բազմաձայն երաժշտական գործիք է, դաշնամուրի տարատեսակ, որտեղ մեխանիկական մասերի փոխարեն օգտագործում են կենդանի կատուների, որոնց պոչերը այնպես են անցկացված ստեղների տակ, որ դրանց սեղման դեպքում կատուները ցավից մլավում են։


Պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ կատուների դաշնամուրը երբևէ ստեղծվել է, բացակայում են, բայց գրականությունում այն կա, որպես գրոտեսկային միտք։ Գործիքը առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի գրող Ժանա-Բաթիսթ Վեկերլենի  «Երաժշտություն, հատվածներ հազվադեպ կամ տարօրինակ հայտագործություններից» 1887 թվականին հրատարակված գրքում, որտեղ հեղինակը քննադատում է արիստոկրատներին իրենց արարքների համար: Մասնավորապես նշված է, որ կատուների պոչերը կապված էին դաշնամուրի լարերին այնպես, որ եթե սեղմեն ստեղը, պոչը ուժեղ կձգվի, և կատուն ամեն անգամ ցավից կմլավի։

Ընդ որում կատուներին շարում էին պատշաճ կերպով՝ օկտավանների հաջորդականությամբ։


Հենց նման գործիք, գուցե և սեփական անկախ կառուցվածքով բնութագրել է նաև  Կիրխերին։ Մի քանի աղբյուրների համաձայն, դրա ստեղծման միտքը կարող էր հիմնված լինել ավելի վաղ արված հիշատակումների վրա։ Ի սկզբանե նման «դաշնամուր», հավանաբար, եղել է միայն ծաղրի համար, և դժվար թե այն երբևէ գոյություն է ունեցել, չնայած ըստ որոշ աղբյուրների հեղինակը օգտագործել է այն ինչ որ արքայազնի բուժման համար։

Ի դեպ, եթե Վեկկերլին այդ երաժշտական գործիքը անվանել է «երգեհոն», Կիրխերին իր գործիքը անվանվել է «կլավիկորդ», որովհետև, առաջին հերթին, այդ ժամանակներում դաշնամուրը դեռ չէր ստեղծել, և հետո իր կառուցվածքով այն նման է եղել հենց  կլավիկորդին։ Այդ ժամանակաշրջանի այլ խոշոր գիտնականներից նման գործիք է նկարագրել նաև Միխայել Վալենտինը։ 


Նաև հայտնի է Կառլ Գեսսեն Քասսելսկի «լանդգրաֆ»-ի մասին, որը նա ինքն է հայտագործել է։ Տարբեր հասակի և տարբեր չափսերի տասնչորս կատուների փակել են արկղներում այնպես, որ յուրաքանչյուրը նստեր առանձին դուրս ցցված պոչով։
Կիրհերմի բնութագրած կատուների դաշնամուրը բաղկացած է եղել 7-ից 9-ը շարքով կանգնած կատուների շարքից, իսկ նրանց պոչերը եղել են ստեղնաշարի տակ։ 
Առաջին անգամ կատուների դաշնամուրը բժշկությունում օգտագործելու միտքը առաջարկել է վերոնշյալ Կիրխերը ինչ որ իտալացի արքայազնի բուժելու համար, որը հիվանդ էր ընկճախտով (դեպրեսիա):

Արքայազնի անունը չի պահպանվել: Ժամանակակից գիտնական Թոմաս Հոնկինսի բնութագրությամբ դա  տեղի է ունեցել հետևյալ կերպ. որպեսզի բարձրացնեն իտալացի արքայազնի տրամադրությունը, երաժիշտը նրա համար ստեղծել է կատուների դաշնամուրը։ Երաժիշտը ընտրել է կատուներին, որոնց բնական ձայները ունեցել են տարբեր տոներ… ինչը կարող էր օգնել եթե ոչ երաժշտություն լսել, ապա գոնե ծիծաղ առաջացնել և նման կերպ դուրս բերել արքայազնին ընկճախտից։

Նման գործիք նկարագրել է նաև գերմանացի բժիշկ Ռեյլը, որը ցանկացել էր այն օգտագործել հիվանդների բուժելու համար, ովքեր ունեն «շարունակական մտախոհություն», և կորցրել են ուշադրությունը կենտրոնացնելու ընդունակությունը։ Նա կարծում էր, որ եթե նրանք ստիպված լինեն նայել և լսել կատուների դաշնամուր, ապա այն կգրավեր նրանց ուշադրությունը և նրանք կբուժվեն։ Միայն թե գործնականում Ռեյլը այդ գործիքը այդպես էլ չի օգտագործել։
 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular