Բայդենը հաստատել է 31 «Abrams» տանկի առաքումը Ուկրաինա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հաստատել է, որ Վաշինգտոնը որոշել է 31 M1 «Abrams» տանկ ուղարկել Կիև։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները 31 «Abrams» տանկ կուղարկի Ուկրաինա, [այս գումարը] համարժեք է մեկ ուկրաինական [տանկային] գումարտակի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
«Abrams» տանկերի Կիև առաքումը ժամանակ կպահանջի, բայց Միացյալ Նահանգները արագ կսկսի Ուկրաինայի ԶՈւ անձնակազմի պատրաստումը, ասել է Բայդենը:
Նշվում է, որ տանկերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 400 միլիոն դոլար։