ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մացոյին կրկին նոր պաշտոն են տալիս. Փաշինյանի սերը իր դատավորի հանդեպ անսպառ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։

Տակավին օրեր առաջ տխրահռչակ դատավորը արդեն իսկ ստանձնել էր Կենտրոն նստավայրի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները։ Կենտրոնի նստավայրում տարիքով ամենաավագը դատավոր Գագիկ Պողոսյանն էր, սակայն վերջինիս պարտադրել էին հրաժարվել պաշտոնից և պաշտոնակատար էր դարձել Մնացական Մարտիրոսյանը։

Այժմ էլ նրան ընդհանրապես առաջարկում են շատ ավելի բարձր պաշտոն՝ Երևան քաղաքում քննվող քրեական բոլոր գործերը միավորվելու են Երևանի քրեական դատարանի վարույթում և նախագահի պաշտոնի համար առաջարկում են Մնացական Մարտիրոսյանին։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ապա և նախագահ դառնալու նրա ձգտումները հօդս ցնդեցին հասարակական սեկտորի, ընդդիմության և հանրության ակտիվ հակազդեցության շնորհիվ։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է ժամանակին իրեն տևական ազատազրկման դատապարտած Մացոյին նոր, բարձր պաշտոնի նշանակելու համար։

Տասնամյակներ շարունակ բոլոր իշխանությունների օրոք դատավորի պաշտոն զբաղեցրած Մարտիրոսյանը երբեք դեմ չի գնացել օրվա իշխանություններին և ամեն ինչ արել է նրանց կամքով։ Թերևս հենց այս հանգամանքն է պատճառը, որ Մացոն դարձել է իր կողմից ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի մերձավոր զինակիցներից մեկը, և Փաշինյանն ամեն ինչ անում է նրա պաշտոնն օրեցօր բարձրացնելու և ավելի մեծ լիազորություններով օժտելու համար։

Թերևս արդար կլինի, որպեսզի հաջորդ իշխանությունների օրոք էլ Մարտիրոսյանը որոշ ժամանակ զբաղեցնի դատավորի պաշտոն և հենց անձամբ նա դատի Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին՝ իրենց այսօրվա հանցագործությունների համար։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular