ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքեր

ԻՐԱՎՈՒՆՔ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Սեյրան Օհանյանի, կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրանց հետ փոխկապակցված Աննա Բադալյանի և Ֆիանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Դատարանում հայցադիմումը ներկայացնում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: Դատական նիստին մասնակցում էր միայն Սեյրան Օհանյանը՝ առանց իր հետ փոխկապակցված անձանց և փաստաբանների:

Նշենք, որ Աննա Բադալյանը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է, իսկ Ժակ Պիեռ Ֆովոն՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին հյուպատոսը:

Գևորգ Քոչարյանը 2022թ. դեկտեմբերին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ, սակայն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, նշեց, որ Քոչարյանը ներկայացնի սկզբնական հայցադիմումը, որից հետո՝ միայն միջնորդությունը:

Ներկայացնելով հայցադիմումը, Գ. Խաչատրյանը նշեց, որ պահանջում են հօգուտ Հայաստանի Հանրապետության Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել LEXUS ԼX 570 մակնիշի 2009թ. արտադրության ավտոմեքենան:

Աննա Բադալյանից բռնագանձել իր անվամբ գրանցված, սակայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող տարածքի և նույն փողոցի այլ հասցեում գտնվող շինության համապատասխան մասնաբաժինները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular