ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պենտագոնում հայտարարել են, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի իրադարձությունները վճռորոշ կլինեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առաջիկա ամիսներին Ուկրաինայի իրադարձությունները վճռորոշ կլինեն հակամարտության համար, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Այն, ինչ տեղի կունենա առաջիկա ամիսներին, կարող է որոշիչ լինել։ Եվ մենք կենտրոնանում ենք Ուկրաինային ռազմական միջոցներ տրամադրելու վրա, որն անհրաժեշտ է իր ժողովրդին և տարածքը պաշտպանելու համար», - ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային խոստացված Abrams տանկերի գնման պայմանագրեր են կնքելու արտադրողների հետ, քանի որ ամերիկյան ռեզերվում առկա այդ մարտական ​​ստորաբաժանումները բավարար չեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular