ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեյրան Օհանյանն ընդունեց իր մեղքը. նա ծեծել է Պավլիկ Մանուկյանին

ԻՐԱՎՈՒՆՔ

«Անսխալական մարդիկ չեն լինում, յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունը, կարծում եմ, նրանում է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալներն ուղղել:

Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է, բայց բաժակի մեջ թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, նման բան չի եղել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակի առաջին անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ Օհանյանը 2005-ին Արցախում պաշտոնավարելու ժամանակ Պավլիկ Մանուկյանին ծեծել է իր աշխատասենյակում և թքել նրա բաժակի մեջ:

Նա վստահեցրեց, թե հետո երկարատև աշխատանք են ունեցել Պ.Մանուկյանի հետ և իրենց հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել. «Իմ պաշտոնավարման տարիներին Պավլիկ Մանուկյանի և նրա ընկերների հետ ունեցել եմ լավ հարաբերություններ և փորձել եմ աջակցել բոլոր հարցերով»:

Հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել «Պիրամիդա» օբյեկտը և Վահագնի թաղամասում իր առանձնատունը, Ս.Օսկանյանը պատասխանեց, թե ԶԼՄ-ներում տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ Վահագնի թաղամասում հողակտոր իրեն 2008-ին նվիրել է անձամբ պարոն Հովնանյանը, որը հետո վաճառել է և այսօր այդտեղի առանձնատանը բնակվում է վարձով:

Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն իր հերթին վկայեց, թե Վահագն Հովնանյանն իրեն ասել է այն ժամանակ, որ ուզում է հող նվիրել Օհանյանին` հարգելով նրա վաստակը:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular