Լեհաստանում բնակելի շենք է փլուզվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհական Կատովիցեում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք է ավերվել, չորս մարդ վիրավորվել է` հայտնում է լեհական լրատվական գործակալությունը։
«Ուրբաթ առավոտյան Շոպենիցեի Կատովիցե թաղամասի եռահարկ բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկայում տեղում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։
«Փլատակներից դուրս է բերվել 4 մարդ, որոնց ցուցաբերվել է բուժօգնություն։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թեև հայտնի չէ, թե կոնկրետ քանի մարդ է եղել շենքում, նրանց որոնումները շարունակվում են։