ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահը հանձնարարել է հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին համապատասխան մարմիններին հանձնարարել է հետաքննել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը, հայտնում է ISNA-ն։

«Տխուր լուրը (դեսպանատան վրա հարձակման մասին – խմբ.) ստանալուց անմիջապես հետո նախագահը հանձնարարել է համակողմանի հետաքննություն անցկացնել, ցավակցություն և կարեկցանք հայտնել մահացած դիվանագետի կառավարությանը, ժողովրդին և հարազատներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ուրբաթ օրը Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Թեհրանի ոստիկանական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ հարցաքննության ժամանակ ձերբակալված հարձակվողը «բացատրել է իր դրդապատճառները անձնական ու ընտանեկան խնդիրներով»։ Իրանի մայրաքաղաքի ոստիկանության վարչության պետ Հոսեյն Ռահիմիի խոսքով՝ տղամարդը հարցաքննության ժամանակ ասել է, որ փորձում էր ազատել կնոջը, ով, ինչպես ինքն էր կարծում, երկար ժամանակ գտնվում էր դեսպանատան չորրորդ հարկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular