ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի փրկության ճակատամարտը անքակտելիորեն կապված է արևմտյան քաղաքակրթության փրկության համար ճակատամարտի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Infoteka24.ru-ն գրում է, որ իսրայելաբնակ թուրք հետաքննող լրագրող Ուզայ Բուլութը Հայաստանի փրկությունը կապել է «ամբողջ արևմտյան քաղաքակրթության» փրկության հետ։


«Պանթուրքիստ իմպերիալիստները, ովքեր սպառնում են կենդանի այրել շվեդ քաղաքական գործչին, նույնն են, ովքեր հարձակվում և հալածում են հայերին։ Աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի՝ Հայաստանի փրկության ճակատամարտը անքակտելիորեն կապված է արևմտյան քաղաքակրթությունը փրկելու ճակատամարտի հետ»,- գրել է լրագրողը Twitter-ում։


Բուլութն իր թվիթը գրել է ի պատասխան Թյուրքական աշխարհի երիտասարդական խորհրդի նախագահ Ռամազան Իզոլի, ով հայտարարել է, որ կբռնի այն տականքին, ով վառել է Ղուրանը և կենդանի կայրի նրան:


Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց էր տեղի ունեցել։ Դրա մասնակիցները հանդես էին եկել ի պաշտպանություն Քրդստանի աշխատավորական կուսակցության, ինչպես նաև դեմ էին արտահայտվել Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալուն։ Ակցիան ղեկավարել էր ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդանը՝ դանիական հակաիսլամական Stram Kurs (Դժվար ընթացք) կուսակցության առաջնորդը։ Նա հանդես էր եկել իսլամը դատապարտող ելույթով, ապա այրել Ղուրանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular