ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորովիկը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության և այդ երկրում ԵՄ շահերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Sb.by-ն գրում է, որ ԵՄ-ն իր շոշափուկներն է գործարկում Հայաստան: ԵՄ արտաքին գործերի նախարարների կոմիտեն հավանություն է տվել Անդրկովկաս նոր դիտորդական առաքելության գործուղմանը, որը, ըստ պաշտոնական հռետորաբանության, կոչված է օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Քաղաքագետ Վադիմ Բորովիկը Ալֆա ռադիոյի «Բուդնի» թոք-շոուի եթերում պատասխանում է այն հարցին, թե ինչո՞ւ է Արևմուտքը փորձում հոգ տանել այդ երկրի մասին.


«Տեղի է ունենում ազդեցության ոլորտների վերաբաշխում,- նշել է փորձագետը,- Արևմուտքը հասկանում է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտությունը սրելու ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի իր դաշնակիցն է, Ադրբեջանը արտաքին առևտրային գործառնություններում ՌԴ գործընկերն է և Թուրքիայի մերձավոր դաշնակիցը, որի հետ ՌԴ-ն նորմալ առևտրատնտեսական հարաբերություններ ունի։ Դրանք, օրինակ, որոշակի ասպեկտներ են գազի և նավթամթերքի առևտրում։ Թուրքիան նաև կապված է մի շարք աշխարհաքաղաքական խնդիրների հետ։ Այնպես որ, Ռուսաստանը, եկեք օբյեկտիվ խոսենք, չի կարող սրել այդ հարաբերությունները։ Այսինքն մեծ շախմատի տախտակի վրա շատ լուրջ խաղ է խաղում։


Նույն հավաքական Արևմուտքը փորձում է իր նպատակների համար օգտագործել ՌԴ-ում առկա ցանկացած խոցելիություն,  ազդեցության ցանկացած թուլացում, աշխարհաքաղաքական որոշակի հանգամանքներով պայմանավորված դիրքերի թուլացում։ Եթե ​​անգամ նպատակը ռազմական հակամարտություն հրահրելը չէ (ընդհակառակը, Հայաստանում ԵՄ հռչակած նպատակը խաղաղության ապահովումն է և ռազմական բախումների կանխումը), ապա պարզորոշ երևում է տարածաշրջանում նրա աշխարհաքաղաքական ազդեցության ուժեղացման նպատակը։ Զարմանալի չէ, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները և տեղական հատուկ ծառայությունների ղեկավարներն են եղել Հայաստանում։


Եթե ​​նախկինում Հայաստանի անվտանգությունը (առաջին հերթին տնտեսական, քանի որ Հայաստանը կտրված է բազմաթիվ տրանսպորտային հոսքերից) ապահովվում էր, ի թիվս այլոց, ռուսական ռազմական կոնտինգենտի շնորհիվ, ապա այսօր Արևմուտքը փորձում է ցույց տալ, որ նույնիսկ այն տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը ավանդաբար եղել է թիվ մեկ խաղացողը, ինքը հնարավորություն ունի մեծացնել ազդեցությունը և նաև տնտեսական ներկայությունը։

Ընդ որում ոչ միայն Հայաստանը: Մեկ անգամ չէ, որ ասվել է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում «հրդեհել» այն երկրները, որոնք գտնվում են Ռուսաստանի պարագծի երկայնքով։ Որոշակի հնարքներ, կարելի է սպասել ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում և Մերձդնեստրում: Այդ տեղերում ԱՄՆ-ը փորձելու է հակամարտություններ հրահրել՝ ՌԴ ուժերը ձգելու համար, և դա որպեսզի Ուկրաինայում և Ռուսաստանի հարավում հարցը չլուծվի։ Շատ քաղաքագետներ հիմա ասում են, որ Ռուսաստանը շահագրգռված է ձգձգել ուկրաինական հակամարտությունը՝ այդ երկիրը թուլացնելու համար։ Բայց ասեմ, որ այս ռազմական հակամարտության երկարաձգումից ամենաշատը շահում է ԱՄՆ-ը։

ԵՄ-ն կթուլանա, ՌԴ-ի տնտեսությունը կթուլանա... Ինչքան էլ առույգ լինենք, բայց երկարաժամկետ պատժամիջոցների մեջ լավ բան չկա: Իսկ եթե տնտեսությունը, և, համապատասխանաբար, արդյունաբերության մի մասը նույնպես մասամբ մոբիլիզացվի պատերազմի համար... Այո, ՀՆԱ-ն պահպանվել է։ Բայց քանի՞ տոկոսն է գնացել Զինված ուժերին... Դա շատ լուրջ հարց է, և դա միայն սկիզբն է՝ ծաղիկներն են, շուտով շպտուղները կլինեն: Մենք հասկանում ենք, որ ՌԴ-ն լուրջ միջազգային խաղացող է, ունի հսկայական արդյունաբերական ներուժ և գրագետ ղեկավարություն։ Եվ մենք հույս ունենք, որ նա տեսանելի ապագայում կտեղայնացնի այդ հակամարտությունը և կգնա որոշակի այնպիսի լուծումների, որոնք առաջին հերթին ձեռնտու կլինեն Միութենական պետությանը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular