ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ դիտորդների տեղակայումը սրում է Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստան՝ Եվրամիության դիտորդներ տեղակայելու որոշումը, դարձել է Արևմուտք-Ռուսաստան դիմակայության հերթական առիթը։

Ինչպես և սպասելի էր Ռուսաստանի Դաշնությունը բավականին կոշտ է արձագանքել այս որոշումներին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրեթե բաց տեքստով հայտարարել է, թե Եվրամիության առաքելությունը բոլորովին էլ հումանիտար նշանակություն չունի և ավելի շատ քաղաքական ակտ է՝ ուղղված հենց Ռուսաստանի դեմ։

«Ցանկացած առաքելություն պետք է աշխատի ի շահ այն երկրների և ժողովուրդների, որտեղ նրանք տեղակայվեն, ոչ թե պետք է սպասարկեն առանձին խմբի շահերը,այլ ախատել տարածաշրջանում խաղաղության համար։ Դիվանագիտություն, քաղաքականություն, բանակցային գործիքակազմ դա կարող է օգնել, երբ քաղաքական ինստիտուտների քողի ներքո գործի են դրվում ռազմաքաղաքական դաշինքները, ապա այս ամենը մեծ հարցականի տակ են դրվում»,- ասել է նա իր ավանդական ճեպազրույցում։

Զախարովան, օրինակ, հայտարարել է, թե ՀԱՊԿ-ն երբեք ռազմական դաշինք չի եղել և այնտեղ որոշումները կայացվում են ոչ թե հրամանատարավարչական մեթոդներով, այլ կոնսենսուսով։

Թերևս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մոռացել է, որ Հայաստանն, օրինակ, Ղազախստան առաքերություն ուղարկելու հարցում հենց ինքը նախանձախնդիր եղավ և առաջիններից մեկը արձագանքեց, իսկ փոխարենը 44 –օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀԱՊԿ-ն գրեթե ամենօրյա ռեժիմով մերժել է Հայաստանի բոլոր պահանջները։ Իսկ այսօր եվրամիության դիտորդների ժամանմանը զուգահեռ ռուսական կողմը վերջապես գիտակցում է, թե դա ինչպիսի վտանգ է ներկայացնում իր համար։ Ռուսաստանի արտգործնախարարությանը բավականին կոշտ պատասխանել են ե՛ ԱՄՆ պետքարտուղարությունից և թե՛ Եվրամիությունից։

Եվրամիության դիվանագիտական ղեկավարի խոսնակ Պետեռ Ստանոն հայտարարել է, թե՝ «Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում։ Ամենակարևորը դա Ռուսաստանի գործը չէ, ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը։

Սովորաբար դիվանագիտական լեզվով խոսող Եվրամիությունը այս անգամ բավականին կոշտ է արձագանքել Ռուսաստանին, ինչը վկայում է, որ Հայաստանում արևմուտքը բավականին լուրջ ներգրավվելու նպատակ ունի և չի կանգնելու ոչ մի բանի առջև։ Ըստ էության այս ամենը սրելու է հակամարտությունը, որը նաև լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular