ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական բանակը բոլորիս աջակցության կարիքն ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձն է։
 
1992 թվականին պաշտոնապես կազմավորվեց Հայկական բանակը, որն արցախյան առաջին պատերազմում փառահեղ հաղթանակներ տարավ։ Այսօր ծառայածները սոցցանցերի իրենց էջերում կտեղադրեն ծառայության նկարները, հպարտությամբ կհիշեն իրենց ծառայությունը, չծառայածներն էլ պաթոսախառն տեքստեր կերկնեն և խրոխտ ուղերձներ կհրապարակեն։
 
Գործող իշխանություններն էլ զերծ չեն մնա Հայկական բանակի մասին հիշելուց, կրկին կհայտարարեն, թե իրենք բարեփոխումներ են իրականացնում, իբր վերականգնելու Հայկական բանակը, սակայն Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձին ստիպված ենք արձանագրել՝ մեր բանակը գտնվում է ամենավատ և իր ամենածայրահեղ օրերում։
 
44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունիից հետո, գրեթե 2,5 տարի անց գործող վարչախումբը ոչինչ չի արել Հայաստանի Զինված ուժերը վերականգնելու համար, իսկ զինվորներն էլ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը վկա, մեծամասամբ բնակվում են անվտանգության և տարրական հիգիենայի հարմարություններից զուրկ զորանոցներում և վարձակալած տներում։
 
Թերևս Հայաստանի Հանրապետության և արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի թիվ մեկ խնդիրը պետք է լինի ամեն գնով Հայաստանի Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելը։
 
Հայկական բանակի նախկին հերոսական կերպարը վերստեղծելը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին հպարտությամբ գնա իր զինվորական պարտքը տալու հայրենիքին, այլ ոչ թե փորձի խուսափել ծառայությունից։ Մեր բանակը նոր ռազմաքաղաքական իշխանություն ունենալու և հանրության աջակցության կարիքն ունի։
 
Նարինե Ավագյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular