ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այսօր իմ հարգելի հյուրին տեղեկացրի մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին։ Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է: Այս հակամարտությունն արդեն լուծված է»։ Այս մասին, մասնավորապես, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում։

«Խաղաղությունը դեռ չի հաստատվել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը կհանգեցնի խաղաղության ձեռքբերմանը։ Մենք հայտնի առաջարկներ ենք ներկայացրել և, չնայած բոլոր տառապանքներին ու ավերածություններին, մենք դեռ հավատում ենք, որ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Հակառակ դեպքում մեր տարածաշրջանում սպառնալիքները կարող են մեծանալ»,- նշել է նա։

Ալիևը նաև ՄԱԿ-ին մեղադրել է «երկակի ստանդարտների, խտրականության» մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular