ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ ռազմական առճակատման Ռուսաստանի հետ, սակայն վերազինումն անհրաժեշտ է։ Այս մասին պորտուգալական RTP ընկերության եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, Նիդերլանդների թագավորական նավատորմի ծովակալ Ռոբ Բաուերը։

Բաուերի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն վերջին տարիներին ստանձնել է առաջատար դիրք՝ զորքեր ուղարկելով Աֆղանստան և Իրաք։ Սակայն Ռուսաստանը հիմա «մեզ մոտ է գալիս առանց հրավերի»։

Միաժամանակ ծովակալը նշել է, որ չի հավատում միջուկային պատերազմի հնարավորությանը, քանի որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խելագար չէ»։

«Նա ունի գաղափարներ, որոնք չեն համապատասխանում մեր գաղափարներին: Բայց նա խելագար չէ: Եվ, հետևաբար, դեռ ռացիոնալ մարդ», - ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular