ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն նախազգուշացնելու է Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անտեսելու ռիսկերի մասին․ Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն նախազգուշացնելու է Թուրքիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և Օմանին ամերիկյան շուկա մուտքը կորցնելու ռիսկերի մասին, եթե անտեսվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին այս երկրներ կատարած այցի ժամանակ կխոսի ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության գծով տեղակալ Բրայան Նելսոնը, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։

«Անհատները և կազմակերպությունները ռիսկի են դիմում կորցնել մուտքը ԱՄՆ շուկաներ՝ պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների հետ բիզնես վարելու կամ պատշաճ ստուգումների բացակայության դեպքում», - Reuters-ին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության խոսնակը: Նելսոնի այցը կտևի 2023 թվականի հունվարի 29-ից փետրվարի 3-ը։ Ուղևորության ընթացքում նա կհանդիպի կառավարության, ֆինանսական կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Նախարարությունը հայտարարել է, որ Նելսոնը երեք երկրներում կքննարկի պատժամիջոցները և արտահանման սահմանափակումները շրջանցելու Ռուսաստանի փորձերը, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի «ապակայունացնող» գործողությունները, անօրինական ֆինանսական գործարքները, ինչպես նաև օտարերկրյա ներդրումները, հայտարարել են նախարարությունից: Պաշտոնյան կզգուշացնի բիզնեսին և բանկերին, որ նրանք պետք է խուսափեն գործարքներից, որոնք կարող են ներառել երկկողմանի տեխնոլոգիայի փոխանցում, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից ռազմական նպատակներով, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության խոսնակը:

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր պայքարը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման դեմ, և Նելսոնի այցը պետք է ցույց տա, որ Վաշինգտոնը կշարունակի ակտիվորեն կիրառել բոլոր սահմանափակումները, հայտնում է Reuters-ը։ Այցը Թուրքիա տեղի կունենա Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման ֆոնին. ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիայի գործողություններից կապված Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ, իսկ Թուրքիային դուր չի գալիս, որ ԱՄՆ-ն այս գործընթացը կապում է F-16 կործանիչների մատակարարման հետ, նշել է Reuters-ը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular