Քանյե Ուեսթի ոգեշնչման աղբյուրը Քիմը չէ. նա ընտրել է 23-ամյա աղջկան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում հանդես եկավ նաև ռեփեր Քանյե Ուեսթը՝ իր Yeezy Season 5 հավաքածուով։ Այն մեծ աղմուկ բարձրացրեց ու հավանության արժանացավ բազմաթիվ երկրպագուների կողմից։
peopletalk.ru գրում է, որ այս ցուցադրությանը ևս ներկա էր 23-ամյա Ամինա Բլուն, ով ներկայացնում է բրենդն առաջին ցուցադրությունից սկսած։
Yeezy Season 1-ի ժամանակ Ամինան հետին պլանի մոդել էր։ Նա բավականին ցածրահասակ է՝ 152մ, այդ պատճառով էլ չէր երևում մյուս մոդելների շարքում, սակայն ռեփերը նկատեց նրան։ Այժմ Ամինան Քանյեի սիրելի մոդելն ու ոգեշնչման աղբյուրն է։ Նա նույնիսկ Քանյեի հետ համաշխարհային շրջագայության է մեկնել ու ներկայացրել բրենդի արտադրանքը։
Մոդելի յուրօրինակ արտաքինը ստիպել է Քանյեին նրան ներկայացնել բոլոր ցուցադրություններին։ Մինչ այդ Ամինան դեռ պոդիում չէր բարձրացել։
Մի քանի հետաքրքրական փաստ Քանյեի ոգեշնչման աղբյուր Ամինա Բլուի մասին՝
Ամինան միշտ ուշանում է
Նա հազվադեպ է տանից դուրս գալիս ու մարդկանց հետ շփվում
Ամինան չորս պիտբուլ ունի
Նա ալկոհոլ չի օգտագործում