ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն այնքան էլ տխուր չէ Էդուարդ Աղաջանյանից ազատվելու փաստից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը օրեր առաջ, ինչպես և կանխատեսել էինք, հրաժարական տվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Մեր տեղեկություններով՝ Աղաջանյանը բավականին շուտ էր նախատեսել հրաժարվել այդ պաշտոնից՝ ընդհուպ մտադիր է նաև վայր դնել մանդատը։ «Քաղաքացիական պայմանագրում» , սակայն, չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե ով պետք է փոխարինի Աղաջանյանին, ընդ որում «սորոսական» թևը փորձում էր այդ պաշտոնի համար առաջադրել Մարիա Կարապետյանի թեկնածությունը՝ Ռուբեն Ռուբինյանի նախաձեռնությամբ։

Ի վերջո համաձայնության են հանգել մեկ այլ «սորոսականի»՝ Սարգիս Խանդանյանին այդ պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։ Առաջիկա օրերին նրա թեկնածությունը կներկայացնեն և կընտրեն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։

Ինքը՝ Աղաջանյանը, այսօր Մոսկվա է գործուղղվում Հակոբ Արշակյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, իբր շատ կարևոր հանդիպումներ ունեն, ինչպես նաև քննարկումներ են ունենալու Արցախի վերաբերյալ, ուստի և Աղաջանյանին ընդգրկել են պատվիրակության կազմում, քանի որ, ի տարբերություն ՔՊ մյուս անդամների, նա համեմատաբար ավելի լավ է պատկերացնում։

Ի դեպ, Աղաջանյանը հրաժարական է տալիս մանդատից և հեռանում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ ՔՊ ակունքներում կանգնած Աղաջանյանին դուր չի եկել իր համեստ դերակատարումը, նա ստիպված էր հրաժարվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ մասնագիտական անհամապատասխանության համար, սակայն ակնկալում էր, որ ավելի լուրջ աշխատանքի կտանեն, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնը որևէ լուրջ ազդեցության լծակ չի տալիս, թեկուզ նույնիսկ միջազգային այցերի առումով, ավելի շատ այդ այցերը սեփականաշնորհել է Ռուբինյանը։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն այնքան էլ տխուր չէ Էդուարդ Աղաջանյանից ազատվելու փաստից, նա նույնիսկ մտածում է մի ամբողջ շարք քպ-ականների ստիպել վայր դնել մանդատները՝ նրանց փոխարեն ավելի հավատարիմ և անսկզբունքային անձանց խորհրդարան բերելու համար։

Ի վերջո, Փաշինյանը մինչև օրս չի կարողանում հաշտվել այն իրողության հետ, որ կուսակցության ներսում կան մարդիկ, որոնք կարող են ֆորս-մաժորային իրավիճակում չենթարկվել իրեն և փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը։

Սուրեն  Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular