ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ»․ Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում պանելային քննարկման ժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին:

«Մենք նախաձեռնել ենք եռակողմ-քառակողմ մեխանիզմ, որպեսզի օգտվենք այն հնարավորություններից, որոնք ներկայացնում է մեր տարածաշրջանը։ Մենք ունեինք Թուրիքա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմը և վերջերս, երբ Հյուսիսային միջանցքը դադարեց լինել այլընտրանք, անդրկասպյան, արևելք-արևմուտք Միջին միջանցքը ամրապնդելու նպատակով ձևավորել ենք եռակողմ մեխանիզմներ նաև Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, նկատի ունեմ՝ Ադրբեջանը և Թուրքիան՝ կենտրոնում։ Ես հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ, երբ իրականացնենք այս ծրագրերը։ Ուստի այս Միջին միջանցքը դառնում է շատ վճռորոշ»,- նշել է Չավուշօղլուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular