Ռիշի Սունակն Ուկրաինային բրիտանական կործանիչներ տրամադրելը «ոչ պրակտիկ» է համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կարծում է, որ Ուկրաինային բրիտանական կործանիչներ տրամադրելը «ոչ պրակտիկ» է՝ միաժամանակ խոստանալով արագացնել աջակցությունը, որպեսզի ապահովվեն «վճռական հաջողություններ ռուս զավթիչների դեմ պայքարում», հաղորդում է PA Media-ն:
Բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ չափազանց երկար ժամանակ կպահանջվի ուկրաինական ԶՈՒ-ին «չափազանց բարդ» Typhoon-ը եւ F-35-ը շահագործել սովորեցնելը, սակայն նա դեմ չէ, որ դաշնակիցներն իրենց սեփական կործանիչներն ուղարկեն:
Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետն իր կաբինետին ասել է, որ «Ուկրաինայում պատերազմի ձգձգվող փակուղին միայն Ռուսաստանին եւ նրա նախագահ Վլադիմիր Պուտինին օգուտ կբերի», հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Սունակի խոսքով՝ նրանք պետք է օգտվեն «Մեծ Բրիտանիայի աջակցությունն արագացնելու հանգամանքից, որպեսզի Ուկրաինային հաջողության հասնելու եւ հնարավորությունների պատուհանը առավելագույնս օգտագործելու լավագույն հնարավորությունները տան, որի դեպքում ռուսական ուժերը կհայտնվեն հետին գծում»:
Վարչապետը նշել է, որ իր նոր ռազմավարությունը կուղեկցվի «առավել ակտիվ դիվանագիտական ջանքերով եւ հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի հետ վերակառուցման ծրագրային աշխատանքով», սակայն այն չի ներառում ժամանակակից կործանիչների առաքումը, որը պահանջում է Կիեւը, եւ դա, ըստ կառավարության ներկայացուցչի, կաբինետում չի քննարկվել։
«Բրիտանական Typhoon-ը եւ F-35 կործանիչները չափազանց բարդ են եւ ամիսներ են պահանջվում թռչել սովորելու համար: Հաշվի առնելով դա՝ մենք աննպատակահարմար ենք համարում այդ կործանիչներին Ուկրաինա ուղարկելը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը։
Նա ասել է, որ ուսուցման տեւողությունն է հենց սահմանափակող գործոնը, այլ ոչ թե Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու առարկությունը, եւ նա չի բացառել դաշնակիցներին աջակցությունը կործանիչների մատակարարման հարցում: