ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սորոսական» ապտակ Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թրանսփարենս ինտերնեշնլ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը։

Հայաստանը ոչ միայն չի հաղթահարել լճացումը, այլև թուլացրել է իր դիրքերը ՝ կորցնելով 3 միավոր և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե Հայաստանում հաղթահարել համակարգային կոռուպցիան, նաև թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում պնդել, թե իբր իր ղեկավարած իշխանությունը ժողովրդավար է և բարեփոխումներ է իրականացնում թե ՛ կոռուպցիայի հաղթահարման և թե ՛ այլ ոլորրտներում, սակայն վերջին շրջանում իրավապաշտպան կազմակերպությունները մեկը մյուսի ետևից լուրջ ապտակներ են հասցնում Նիկոլ Փաշինյանին՝ հօդս ցնդեցնելով նրա արտահայտությունները և վկայելով դրանց անհեթեթությունը։

Թրանսփարենսի ինտերնեշնլ ընդգծում է, որ Հայաստանը վերջին 6 տարվա ընթացքում իր դիրքերը բարելաված 8 երկրներից մեկն է եղել, սակայն՝ լրջորեն թուլացրել իր դիրքերը։

Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում մի քանի տարվա առաջընթացից հետո մտահոգիչ նշաններ են նկատում, երկիրը անցած տարի կորցրել է 3 միավոր, թեև այդ անկումը՝ ըստ ինդեքսի, վիճակագրորեն նշանակալի չէ, այդուհանդերձ միտումը արտացոլում է զսպող և հակակշռող մեխանիզմների՝ իրավապահ գործունեության մեջ թափանցիկության, անկախ դատական համակարգում և քաղաքացիական տարածքի պաշտպանության ապահովման խախտումները։

Մեր տարածաշրջանում Հայաստանը զգալի հետ է մնում Վրաստանից, առաջ է իր մյուս հարևաններից՝ Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից, սա էլ սակայն որևէ կերպ Փաշինյանի և նրա սպասարկուների համար գլուխ գովելու հնարավորություն չէ, այսպես, թե այնպես Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը հայտնի են որպես ավտորիտար երկրներ և երբեք էլ լուրջ քայլեր չեն ձեռնարկել կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, այդ մասին էլ երբեք չեն տարփողել։

Ըստ էության, սորոսական ամենամեծ կազմակերպություններից մեկի՝ Թրանսփարենսի ինտերնեշնլ-ի այս ապտակը ոչ միայն փաստի արձանագրում է, այլ նաև քաղաքական իրողությունների և քաղաքական դիրքավորման փոփոխություն։ Այս կերպ միջազգային կառույցները Նիկոլ Փաշինյանին բացատրում են , որ նրա հայտարարությունները վաղուց այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular