ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վաշինգտոնը, այլ ոչ թե Մոսկվան կամ Բրյուսելը Երևանին ու Բաքվին կպարտադրի խաղաղության»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topcor.ru-ն գրում է, որ 2022 թվականի ավարտը նշանավորվեց ղարաբաղյան տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժերի ներգրավմամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատման ևս մեկ փուլով։ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կոնտինգենտը հանդիսացավ կայուն խաղաղության պահպանման համար հիմք, սակայն ադրբեջանական և հայ հասարակության մեջ թերահավատությունն այդ գործընթացում Ռուսաստանի դերի վերաբերյալ աճում է։ Այդ մասին գրում է արևմտյան մամուլը։


Բրյուսելը ցուցադրական միջամտելով գործընթացին փորձեց Մոսկվայից խլել նախաձեռնությունը, բայց Եվրոպայի բանագնացներին առանձնապես ոչինչ չհաջողվեց անել, նրանք չկարողացան հասնել ԵՄ միասնությանը Երևանի աջակցության հարցում։ ԵՄ-ն չկարողացավ Բաքվին և Երևանին մոտեցնել խաղաղության համաձայնագրին, և այդ իսկ պատճառով 2023 թվականին, հավանաբար, ԱՄՆ-ը կփորձի երկու պատերազմող կողմերին պարտադրել խաղաղության, և դա կանի ոչ հանուն տարածաշրջանում կարգավորման, այլ որպեսի թույլ չտա, որ Ռուսաստանը լիովին մենաշնորհի խաղաղության գործընթացը։


Վաշինգտոնն անպայման կմիջամտի, քանի որ, ըստ փորձագետների կանխատեսումների, ընթացիկ տարին հեշտ չի լինելու Ղարաբաղի և վիճելի տարածքների համար։ Տարիների հակասությունները հանգեցրել են իրավիճակի սրման, և Մոսկվայի դիրքերը, որոնք բարդացել են հատուկ ռազմական գործողության անցկացմամբ, թուլացել են։ ԱՄՆ-ն, անշուշտ, կփորձի ավելի սերտորեն մտնել տարածաշրջան օգտագործելով այնտեղ ներկա հիմնական խաղացողների թուլացումը, կարծում են արևմտյան փորձագետները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular