ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով պետք է իրականում մեղադրվի Հաց բերողի մահվան համար. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017թ.-ից ի վեր։ Ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազը «Հաց բերողին» կալանքի տակ պահելու հարցում առանձնացրել է միայն Չարչյանին, մինչդեռ բազմիցս բարձրացվեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը:

Ըստ հրապարակումների՝ Հովսեփյանը պատասխանատու էր հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար: Հիշեցնենք՝ դեռ 2019-ի մայիսի 14-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակավ ԱԺ ամբիոնից հայտարարել էր. ««ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում երբ իրականացվեց 2-րդ փորձաքննությունը, եւ ասվեց, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն չունի «Հաց բերողը», կարճ ժամանակ անց եզրակացություն տվող բաժնի պետը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն»:

Հիմա, պարզվում է, փորձագետները սխալվել են, մեղավորն էլ ԱԺ պատգամավոր Չարչյանն է:

Արդա՞ր է արդյոք, որ այսօր իրավապահների տեսադաշտում հայտնվել է միայն ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանը, իսկ Արգամ Հովսեփյանի մասով որեւէ գործընթաց չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արգամ Հովսեփյանը արդարացավ. «Ընդհանրապես, փորձաքննությունները իրականացվում են քրեական վարույթի շրջանակներում՝ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան: Այդ պահանջներին համապատասխան կատարվել է փորձաքննություն: Ես փորձագետ հանդես չեմ եկել այդ փորձագիտական հանձնաժողովի կազմում, այդ փորձաքննության կատարումը ինձ՝ որպես փորձագետի հանձնարարված չի եղել 2017 թվականին»:

Մեր դիտարկմանը, թե ինչպես ստացվեց, որ այդ փորձաքննությունից հետո հետագայում նույն կառույցի ղեկավար նշանակվեց, վերջինս նշեց. «Ես 2017-ին այդ կառույցի ղեկավար չեմ եղել»:
Ամեն դեպքում, Արգամ Հովսեփյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց. «Կրկնում եմ ՝ տվյալ փորձաքննությունը կատարվել է օրենսդրական բոլոր նորմերի տառի եւ ստորակետի պահպանմամբ:

Իրավական գործընթացներ են գնում ու պետք է գնան, որպեսզի պարզ լինի՝ որը որից հետո է»:

Ի՞նչ է ստացվում. ՊՈԱԿ-ի տնօրենը պնդում է, որ փորձաքննությունը օրենքի տառին համապատասխան է իրականացվել, սակայն Արմեն Չարչյանին մեղադրում են՝ նույն եզրակացության հիմքով: Այս դեպքում կա՛մ պետք է Չարչյանը արդարացվի, կա՛մ պետք է նրա հետ մեղադրյալի աթոռին հայտնվի նաեւ Արգամ Հովսեփյանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular