Հայաստանի մոտ ընկերը նրան ոչ երկիմաստ ազդանշան է ուղարկել. Պետք է որոշում ընդունել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆTsargrad.tv–ն գրում է, որ արևելագետ Կարինե Գևորգյանն ասել է, որ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը որոշի, թե ինչպես շարունակի հարաբերությունները կառուցել հարևան Իրանի հետ:
Իրանական կողմը բազմիցս է հայտարարել, որ իր համար անընդունելի են Հարավային Կովկասի տարածաշրջանում սահմանների փոփոխությունները։ Այդ ուղերձը տեղին է նրանով, որ Ադրբեջանը ցանկանում է բացել Զանգեզուրի միջանցքը, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի, այնտեղից էլ Թուրքիայի հետ։
Արևելագետ Կարինե Գևորգյանը վստահ է, որ Թեհրանի հայտարարությունները հեռու են դատարկ լինելուց և դրանց պետք է լուրջ վերաբերվել: Փորձագետը կարծում է, որ Իրանը մի շարք կարևոր ուղերձներ է հղել Հայաստանին: Դրանց թվում, օրինակ, Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզում Իրանի հյուպատոսության բացումը։
Պաշտոնական Երևանն իր հերթին, ինչպես ընդգծել է Գևորգյանը, վախենում է Արևմուտքի արձագանքից և, հետևաբար, փաստացի անգործություն է ցուցաբերում իրանական կողմի հետ համագործակցություն զարգացնելու հարցում։ «Եվ մինչ Երևանն իրեն մխիթարում է այն հույսով, որ ինքը թանկ է արևմտյան երկրների համար, Թեհրանը սպասում է»,- Sputnik-ին տված հարցազրույցում ասել է Գևորգյանը։ Եզրափակելով արևելագետը հավելել է, որ եթե Հայաստանը Իրանից իրական օգնություն խնդրի, ապա վերջինս ադրբեջանական կողմի արձագանքին չի նայի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը