ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսում շուտով կբացվի աշխարհի ամենաթանկարժեք թանգարանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Եգիպտոսի իշխանությունները պատրաստվում են Եգիպտական մեծ թանգարանի (GEM) բացմանը, որի կառուցման մեջ ներդրումները գերազանցել են մեկ միլիարդ դոլարը՝ այն դարձնելով ամենաթանկարժեք թանգարանն աշխարհում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Եգիպտական մեծ թանգարանը գտնվում է Գիզայի սարահարթի Մեծ բուրգերից ոչ հեռու: Զբոսաշրջիկներին GEM գրավելու համար մոտակայքում նույնիսկ կառուցվել է «Սֆինքս» օդանավակայանը:

Այն կզբաղեցնի 300 հազար քառակուսի մետր տարածք և կդառնա Մերձավոր Արևելքում և աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը։ GEM-ը ներառում է հսկայական ցուցասրահներ, որոնցից գլխավորը լինելու են պատկերասրահները. այնտեղ կցուցադրվեն Թութանհամոնի դամբարանի գրեթե բոլոր ցուցանմուշները։

Առաջին անգամ մեկ վայրում այցելուները կկարողանան տեսնել 5 հազար արտեֆակտ, այդ թվում՝ փարավոնի հայտնի ոսկե դիմակը, մարտակառքերը, սարկոֆագները, ոսկե մահճակալները, սադափե զարդերը՝ դրվագված թանկարժեք քարերով: Թանգարանում կցուցադրեն նաև Քեոփսի հանրահայտ «արևայինե նավ», որը հոգիները տեղափոխում էր հանդերձյալ աշխարհ: Նավի երկարությունը 42 մետր է: Այն 4600 տարեկան է և հանդիսանում է աշխարհում պահպանված հնագույն փայտե նավերից ամենամեծը:

Պետական հեռուստատեսության եթերում Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության ներկայացուցիչները պատմել են, որ GEM-ի բացման արարողությունը լինելու Է «վիթխարի և լեգենդար»:

Դրան հրավիրվելու են տարբեր երկրների առաջին դեմքերը։ Բացումը դառնալու է տոն պետական մակարդակով՝ հանդիսավոր համերգ, թատերականացված ներկայացումներ և այլ միջոցառումներ: Թանգարանի բացման ամսաթիվն առայժմ հայտնի չԷ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ GEM-ը կբացվի 2023 թ.-ին: Տեղի բնակիչների համար այցելության արժեքը կկազմի 60 եգիպտական ֆունտ (2 ԱՄՆ դոլար), ուսանողների համար՝ 30 ֆունտ (1 ԱՄՆ դոլար)։ Օտարերկրյա զբոսաշրջիկները թանգարան մուտք գործելու համար պետք է վճարեն մի փոքր ավելի՝ 200 ֆունտ ( 6.5 ԱՄՆ դոլար), օտարերկրյա ուսանողները՝ 100 ֆունտ (շուրջ 3 ԱՄՆ դոլար):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular