ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն օգնում են Ուկրաինային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի գործողություններն ի վերջո օգնում են այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Երուսաղեմը «անկախ է գործում Իրանի դեմ տարբեր մակարդակներում, բայց այս գործունեությունը նաև համակարգված նպատակ ունի նվազեցնելու կամ վնասելու այս իսլամական հանրապետության հնարավորությունները Իսրայելի դեմ», - ասել է նա:

«Իհարկե, դա նաև վնասում է Իրանի հնարավորություններին կամ նվազեցնում դրանք այլ երկրների հետ կապված»,- ասել է վարչապետը։

Նա նաեւ հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ աճող համագործակցությամբ։

Փետրվարի 2-ին Մակրոնն ու Նեթանյահուն հանդիպել են Փարիզում՝ քննարկելու Մերձավոր Արևելքում Իրանին զսպելու միջոցները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular