ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների սահմանաչափի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Twitter-ում գրառում է արել ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

«ԵՄ մշտական ներկայացուցիչներն այսօր հաստատել են նավթամթերքի գների առավելագույն շեմը՝  ԵՄ խորհրդի կողմից վերջնական հաստատումից առաջ»,- ասված է գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ սահմանաչափը կսահմանվի 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց՝ պրեմիումով վաճառվող նավթամթերքի համար, իսկ ապրանքների համար՝ 45 դոլար՝ զեղչով։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ ԵՄ-ն G7-ի հետ միասին ներդնում է ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular