ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսները ռեկորդային մակարդակի են հասցրել Հայաստանի անշարժ գույքի շուկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com–ը գրում է, որ անցած տարի Հայաստանի անշարժ գույքի շուկայում արձանագրվել է ռեկորդային ակտիվություն, աճել է կատարված գործարքների թիվը, ընդ որում ավելի քան 52000 առուվաճառքի պայմանագրերից ավելի քան 4900-ը կնքել են օտարերկրյա քաղաքացիները։


Անցյալ տարի աննախադեպ ակտիվություն է գրանցվել նաև տեղական վարձակալության շուկայում: Այսպես, Երևանում վարձակալության գործարքների թիվն աճել է մոտ 10%-ով, ընդ որում արձանագրվել է գների 100% աճ։


2022 թվականին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 1950 միավոր անշարժ գույք, ինչը 2021 թվականի համեմատ աճ է 22,9 տոկոսով, և վաճառել են 3173 միավոր անշարժ գույք, որը 2021 թվականի համեմատ ավելացում է 0,6 տոկոսով։
2022 թվականին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 991 բնակարան, ինչը 36,9%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 330 բնակելի շենք, 369 հողամաս, 25 արտադրական շինություն, 82 հասարակական նշանակության շինություն և 153 ավտոտնակ։


Միաժամանակ օտարերկրյա քաղաքացիներից Հայաստանում ամենաշատ անշարժ գույքը ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ 1207 անշարժ գույք, ինչը 44,9%-ով ավելի է, քան 2021թվականին: Ռուսներից հետո ավելի շատ գործարքներ են կատարել ԱՄՆ–ի քաղաքացիները, նրանք գնել են 240 միավոր անշարժ գույք։ Իսկ Իրանի քաղաքացիները Հայաստանում գնել են 84 միավոր անշարժ գույք։
Երևանի «Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունը նշում է, որ անշարժ գույքի շուկան վերջին տարիներին բավականին ակտիվ է։ Անցյալ տարի Հայաստանում ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով ՌԴ–ից այցելուների մեծ հոսք է եղել, որը տեղի է ունեցել երկու պայմանական փուլով՝ փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո և սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո։ 


«Մենք պատրաստվում էինք հոռետեսական սցենարի, բայց Ռուսաստանի Դաշնության (արևմտյան) սահմանափակումների արդյունքում մարդիկ նորից սկսեցին գալ, եկան, զանգահարեցին, դիմեցին, հիմնականում ՏՏ ընկերություններից մարդիկ։ Իրենց աշխատակիցների հետ սկսեցին ձեռնարկություններ տեղափոխել մեր մոտ»,- ասել է «Կենտրոն»-ի տնօրեն Վահե Դանիելյանը։


Հիմնականում դրանք ընկերություններ են, որոնք աշխատում են Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, պարզաբանել է նա։ Վարձակալության են հանձնվել զգալի թվով մանրածախ տարածքներ և բնակարաններ։


«Օրինակ երբ 50 հոգանոց ընկերությունն է տեղափոխվում Հայաստան, նրանք վարձում են մեծ գրասենյակ և 50 բնակարան 50 աշխատակցի համար՝ առնվազն 1 տարով»,- նկատել է Դանիելյանը հավելելով, որ արդյունքում բնակարանների վարձակալության գներն աճել են գրեթե 100 տոկոսով։


Ռուսաստանից և այլ երկրներից տեղափոխվողները 2022 թվականին Հայաստանում բացել են աննախադեպ թվով ստարտափներ։ Այս մասին հունվարի 25-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UIET) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular