ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անսխալական մարդիկ չկան». Սեյրան Օհանյանը հաստատեց՝ Պավլիկ Մանուկյանին ծեծել է, բայց չի թքել բաժակի մեջ

ԻՐԱՎՈՒՆՔ

Անսխալական մարդիկ չեն լինում : ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, միջադեպ է եղել իր աշխատասենյակում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ:

Հարցին, թե 2005-ին Արցախում արդյոք իր աշխատասենյակում հունիսի 21-ի առավոտյան ծեծել է Պավլիկ Մանուկյանին և արդյոք թքել է նրա բաժակի մեջ և առաջարկել խմել, որպեսզի սթափվի, ինչպես այդ մասին հայտարարել է Պավլիկ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց հետևյալը. « «Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է…, բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատև աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել և մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել: Յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունն այն է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են և փորձում են նախկինում թույլ տված սխալները վերացնել»:

Լուսանկարը՝  Photolure-ի

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular