ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 փետրվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կանանց թլպատման դեմ պայքարի համաշխարհային օր, Բարմենի համաշխարհային օր, Նոր Զելանդիա՝ Վայտանգի օր, Տաջիկստան՝ Միլիցիայի օր, Յամայկա՝ Բոբ Մարլիի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1905- Բաքվի իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրումով սկսվել են մի քանի օր շարունակված հայ-ադրբեջանական ընդհարումները, սակայն դա միայն Բաքվով չի սահմանափակվել և ազդանշան է ծառայել Անդրկովկասի մյուս վայրերի համար։
1923 –ծնվել է հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Լևոն Մարգարյանը։
1939 - ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիկգյոզյանը։
1949 –վախճանվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։
1977 - վախճանվել է դերասանուհի Թագուշ Սահակյանը։
1995- վախճանվել է նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը։
1998– վախճանվել է գրականագետ Ղազար Այվազյանը։
2009- Մոսկվայում սպանվել է հայազգի «օրենքով գող» Ալիկ Մինոլյանը, ով քրեական աշխարհում հայտնի էր «Ալիկ Սոչինսկի» մականունով:
2014- Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը՝ հերթական բողոքի ակցիան ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
2021-ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
46 մ․թ․ա․- Կեսարի և Պոմպեոսի զորքերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Տրիպսի մոտ։
590 —զորահրամանատար Բահրամ Չուբինի կազմակերպած հեղաշրջման արդյունքում գահից զրկվել է Իրանի շահնիշահ Որմիզդ 4-րդը։
1537 – ծնվել է ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ Տոյոտոմի Հիդեյոսին, որը ավարտել է Ճապոնիայի վերամիացումը։
1643– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերել է Ֆիջիի կղզիախումբը։
1663 —Անգլիայում սկսել են հատել ոսկե գինեա, որը հետագայում թագավոր Կարլ 2-ի կողմից դարձել է թագավորության հիմնական ոսկեդրամ։
1788– Մասաչուսեթսը դարձել է ԱՄՆ-ի 6-րդ նահանգը։
1806 —Նապոլեոնական պատերազմների ժամանակ տեղի է ունեցել բրիտանական և ֆրանսիական էսկադրաների ճակատամարտ Սան-Դոմինիգո կղզու մոտ, որը հանդիսանում է մարդկության պատմության մեջ վերջին դասական առագաստանավային ճակատամարտը։
1813 – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ խաղարկվել է Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան։
1819– հիմնվել է Սինգապուրի Հանրապետությունը։
1820 —Ամերիկյան գաղութային միավորման աջակցությամբ առաջին 86 աֆրոամերիկացի իմմիգրանտները սկսել են վերաբնակեցվել ժամանակակից Լիբերիայի տարածք։
1886 —գերմանացի քիմիկոս Կլիմենս Վինկլերը հայտնագործել է գերմանիում էլեմենտը, որը փաստացի Մենդելևի կանխագուշակած և «էկասիլիցիում» անվանված էլեմենտն է։
1900 — ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը աշխարհում առաջին անգամ ռադիոյով ուղարկել է վթարի ազդանշան (ռադիոգրամմա «Երմակ» սառցահատի նավապետին)։
1911– ծնվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։
1922- Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան կնքել են Վաշինգտոնյան համաձայնագիրը, որը սահմանափակում է ծովային սպառազինությունը։
1932 - ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրանսուա Տրյուֆոն։
1933– Ռուսաստանի Յակուտիա Հանրապետությունում գրանցվել է աշխարհում պաշտոնապես գրանցված ամենացածր ջերմաստիճանը՝ −67,7 °C։
1936- Տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա): Օլիմպիական խաղերը բացել է Ադոլֆ Հիտլերը։
1945 —Լոնդոնում սկսվել է Արհեստակցական միությունների առաջին համաշխարհային համաժողովը, ստեղծվել է Արհեստակցական միությունների համաշխարհային ֆեդերացիան։
1948 —հունգարացի աստղագետ Զոլտան Բեյը ստացել է առաջին արձագանքային ազդանշանը Լուսնից, ծնվել է ռադիոլոկացիոն աստղագիտությունը։
1952 —գահ է բարձրացել Ելիզավետա 2-րդը՝ Միացյալ Մեծ Բրիտանիայի թագավորության և Ազգերի Միության 15 պետությունների ղեկավարը։
1958 – Գերմանիայում՝ Մյունխենում, վթարի է ենթարկվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 23 մարդ, որոնց կազմում եղել է ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստ։
1959- «Texas Instruments» ընկերությունում աշխատող ամերիկացի գիտնական և ինժիներ Ջեկ Կիլբին ստացել է ինտեգրալային սխեմայի հայտնագործման արտնագիր
(արտոնագիր 3 138 743)։ 2000 թվականին այդ հայտնագործության համար նա ստացել է Նոբելյան մրցանակ։
1968- տեղի է ունեցել 10-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։
1985 - վախճանվել է անգլիացի դետեկտիվ ժանրի գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը։
2000-Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը ավարտել են Գրոզնի քաղաքի գրավման օպերացիան։
2017 - վախճանվել է թատրոնի, կիոնոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի Ինգե Կելլերը։
2018 —Կաննավեր հրվանդանի տիեզերակայանից իրականացվել է առաջին գերծանր «Falcon Heavy» հրթիռատարի արձակումը։
2019 —վախճանվել է գերմանացի ֆիզիկոս-քիմիկոս, նոբելյան մրցանակակիր Մանֆրեդ Էյգենը։
Կ.Խաչիկյան