ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանի պաշտպանության նախարարը «մատնեց» Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com-ը գրում է, որ Ուկրաինայի հակամարտությունը զենք է հավաքում ամբողջ աշխարհից: Փորձելով օգնել Ուկրաինային ԱՄՆ-ը և եվրոպական երկրները փորձում են Ուկրաինային մատակարարումներ ստանալ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից։ Երբեմն էլ զավեշտալի բաներ են պատահում, երբ մի երկիր պատահաբար ռազմական ոլորտի տեղեկություններ է հայտնում  մյուսի մասին։ Այս անգամ աչքի է ընկել Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը։

Հունվարի 27-ին նա Twitter-ում գրառում է կատարել. «Իմ նախաձեռնությամբ բանակցություններ են վարվել այն երկրների միջև, որոնք ունեն Leopard 2A4 տանկեր, որպեսզի համատեղ ստեղծենք Ուկրաինայի համար ժամանակակից զրահատեխնիկա մատակարարողների կոալիցիա»։


Իրավիճակի սրությունը կայանում է նրանում, որ Բլաշչակը թվիթին կցել է իր լուսանկարը, որում երևում են տանկային կոալիցիայի մասնակից երկրների դրոշները։ Այնտեղ են Իսպանիայի, Շվեդիայի (դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող), Նորվեգիայի, անհայտ երկրի (Բլաշչակի գլուխը ծածկում է դրոշի մեծ մասը, ինչը դժվարացնում է նույնականացումը), Լեհաստանի, Կանադայի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դրոշները։
Ամենաանսպասելին Թուրքիայի մասնակցությունն էր «տանկային կոալիցիային», որը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների, պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, փորձում է միջնորդի դեր խաղալ Մոսկվայի և Կիևի միջև և չի հայտարարել Ուկրաինային տանկեր մատակարարման իր մտադրության մասին։ 


Այնուամենայնիվ, իրադարձությունների այս շրջադարձը զարմանալի չէ։ Ավելի վաղ փորձագետները նշել էին, որ Թուրքիան զգալի ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային՝ առանց դա գովազդելու։ Այսինքն պարզ է, որ Թուրքիայի Արևմուտքից հեռու մնալու և բազմաբևեռ աշխարհում նոր կենտրոն դառնալու մասին խոսակցությունները էժանագին հնարքներ են։ Ըստ այդմ, Անկարայի խոսքերն ու գործերը վկայում են այն մասին, որ Թուրքիային ոչ մի կերպ չպետք է համարել ռուս-ուկրաինական հակամարտությունում չեզոք դիրք գրավող երկիր։

Ընդ որում Ուկրաինայի կողմից կռվող թյուրքական կազմավորումներին աջակցում է ոչ միայն թուրքական պետությունը, այլ նաև հենց Թուրքիայի ժողովուրդը։ Ըստ ուկրաինական կողմի տրամադրած տեղեկատվության «Թուրան» գումարտակում կռվում են ոչ միայն ադրբեջանցիներ ու թաթարներ, այլ նաև ղազախներ, ղրղզներ, չինացի ույգուրներ և թուրքեր։ Իսկ քանի որ Ուկրաինայում այդքան շատ թուրքեր չեն ապրել, ապա, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի կողմից կռվում են Թուրքիայի քաղաքացիներ։


Թուրքիայի Հայաստանը Արևմտյան Ադրբեջանի վերածելու արշավին միանալը և մասնակցությունը «տանկային կոալիցիային» ցույց է տալիս Թուրքիայի Հանրապետության վերադարձը եվրատլանտյան ընտանիք, որտեղ նրան վիճակված է խաղալ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի դեմ ուղղված հենակետի դեր։ Այսպիսով, եկեք շնորհակալություն հայտնենք Լեհաստանի պաշտպանության նախարարին դրոշներով լուսանկարի համար և փորձենք հաշվի առնել իրողությունները Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular