Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16170-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 16170-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 14,351 զոհի և ավելի քան 64,000 վիրավորի մասին։
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր երկրաշարժ։ Հետագա օրերին ստորգետնյա ցնցումներ են զգացվել երկրի կենտրոնում։
Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է սահմանվել։