ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 կեղտոտ հնարքներ, որոնք օգտագործում են բոլոր մանիպուլյատորներն ու լպրծուն մարդիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Գազլայթինգ

Սա մանիպուլյատիվ հնարք է, որը հաճախ օգտագործում են մարդիկ, որոնք հերքում են իրենց գործողությունները: «Չի եղել այդպիսի բան», «Քեզ թվացել է»  և «Դու գժվե՞լ ես, ինչ է»: Այս նենգ հնարքն ուղղված է այն բանին, որպեսզի ճնշեն ձեր իրադրության ընկալունակությունը: Դուք սկսում եք կասկածել սեփական ճշմարտացիության, բողոքների և դժգոհությունների վրա:

2. Պրոյեկցիա

Պրոյեկցիա են անվանում իրավիճակը, երբ մարդը ոչ մի կերպ չի ուզում ընդունել իր սխալը կամ բնավորության գծերը և ամեն կերպ իր մեղքը բարդում է ուրիշների վրա: Այդպիսով մանիպուլյատորը խուսափում է սեփական մեղքն ընդունելուց և հետևանքների պատասխանատվությունից:

3. Ընդհանրացում

Նարցիսները իրենց նեղություն չեն տալիս, որպեսզի մտածեն տարբեր տեսանկյուններից, ծանոթանան բոլոր հնարավոր կարծիքների հետ: Ավելի հեշտ է անել եզրահանգում՝ հիմնված ձեր մի քանի բառի ընդհանրացման վրա: Իսկ ավելի հեշտ է ուղղակի վարկաբեկել մարդուն:

4. Բծախնդրություններ

Կառուցողական և ոչ կառուցողական քննադատության տարբերությունը՝ սեփական գրոհների և անհասանելի  չափանիշների բացակայությունն է: Նրանք կքննադատեն ձեզ ոչ նրա համար, որ ձեզ ավելի լավը դարձնեն, ուղղակի նրանք սիրում են բծախնդրություն ցուցաբերել: Նրանք երբեմն նույնիսկ կարող են ձեզանից աննկատ փոխել խաղի կանոնները, որպեսզի դժգոհության պատճառ ունենան:

5. Շեղում թեմայից՝ պատասխանատվությունից խուսափելու համար

Նարցիսը կփորձի անել ամեն բան՝ իր համար ոչ հաճելի թեմայից շեղվելու համար: Օրինակ, դուք փնովում եք նրան այն բանի համար, որ ձեզ քիչ ժամանակ է հատկացնում: Նա կհիշի հնգամայա մի դեպք, որտեղ դուք սխալվել եք և կփորձի դա ձեր «աչքը մտցնել»:

6. Զրպարտություն

Երբ դեստրուկտիվ անձիք չեն կարողանում կառավարել այն, թե ինչպես եք դուք իրենց ընկալում, նրանք սկսում են կառավարել այն, թե ինչպես են ուրիշները ձեզ ընկալում: Նրանք կփորձեն ձեզ զրպարտելով սևացնել ձեր անունը:

7. Սահմանների ստուգում և փոշեկուլի տակտիկա

Նարցիսները, սոցիոպատներն ու այլ դեստրուկտիվ անձիք կարող են ստուգել թույլատրելիի սահմանը, որպեսզի իմանան ինչպես այն անցնել: Որքան շատ անպատիժ վնասեն, այնքան հեռուն կգնան:

8. Հումորի տեսքով ագրեսիվ կսմիթներ

Նրանք սիրում են ձեզ վիրավորել՝ կոչելով դա «հումոր»: Նրանք վատ բաներ են ձեզ ասում և երբ դուք այլևս չեք համբերում և բարկանում եք՝ նրանք մեղադրում են ձեզ հումորի բացակայության մեջ: Դա բավական հաճախակի հնարք է, որն օգտագործում են, որպեսզի հասարակության առաջ նսեմացնեն մարդուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular