ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ արդյունքում թշնամի երկրները դարձան բարեկամներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում իր ժարգոնային լեքսիկոնով կրկին աչքի ընկավ ՔՊ խոսնակ Արթուր Հովհաննիսյանը, որտեղ նա մատը թափ տալով հայտարարում էր, թե իրենց իշխանությունը «...ոչ մեկի տակ չի կզում...»։ Նա նշեց, թե իրենց շնորհիվ, Հայաստանն այսօր «...Ռուսաստանի և բոլոր այլ երկրների հետ վարում է արժանապատիվ, գործընկերային, ռազմավարական քաղաքականություն...»։

Իսկապե՞ս… Այս արտահայտությունն անում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որոնց վարած արտաքին քաղաքականությունը, սեփական կետից սկսած բանակցությունները դարձել են Արցախի հիմնական մասի և ՀՀ տարածքի 144 քմ կմ տարածքի օկուպացման պատճառը : Դրա արդյունքո՞ւմ թշնամի երկրները դարձան բարեկամներ, որոնք ամեն հարմար առիթով ծաղրում ու ստորացնում են, ասում են, որ գալու են հայերից իրենց մայրաքաղաքը խլեն, որ ամեն օր ապացուցում են թե կարող են պայմանագիր ստորագրել և կետերը չկատարել, սեփական երկրի տարածքում թույլ չտալ ազատ տեղաշարժվել, Կարմիր խաչի օգնությամբ Արցախ գնալ ու գալ, իսկ եթե իրենք ցանկանան ներխուժեն երեխաներին տեղափոխող ավտոբուս ու ծաղրե՞ն նրանց:

Եթե սա լավագույն արտաքին քաղաքականությունն է, ապա մի քիչ վատը պատկերացնելն ուղղակի անհնար է: Կամ ի՞նչ հավասար հարաբերությունների մասին է խոսում ՔՊ-ականը ՌԴ-ի հետ: Արդեն դժվար է հաշել թե քանի անգամ է ՌԴ նախագահը, Արտաքին գերատեսչության ղեկավարը կամ ներկայացուցիչը հերքել ՀՀ վարչապետի խոսքը:

Դեռ օրեր առաջ Զախարովան Փաշինյանին «ավանտյուրիստ» անվանեց: Արդյո՞ք այդ հավասար հարաբերությունների արդյունքում են արվում նաև Լավրովի հայտարարությունները: Այս մանիպուլյացիան չի աշխատում նույնիսկ իշխող ուժի ընտրազանգվածի վրա:

Ի՞նչ հարաբաերություններ ունեք Թուրքիայի հետ, որն ամեն գնով ջանում ենք բարելավել, որ առևտուր անենք: Դուք ամեն հարմար առիթով ցավակցում կամ շնորհավորում եք Էրդողանին, փրկարարներ ուղարկում, որ երկրաշարժից տուժած թուրքերին փրկեք, իսկ Էրդողանն ասում է, որ շարունակելու է Ադրբեջանի կողքին լինել:

Իրանը հազար անգամ օգնության ձեռք մեկնեց, ե՞րբ այն բռնեցիք, ե՞րբ ձեր ձեռքը պարզեցիք Իրանի երկրաշարժի ժամանակ: Ո՞ւր են ամերիկյան և մյուս եվրոպական ուժերը, որ պետք է օգնության հասնեն: Ձեր վարած արտաքին քաղաքականության արդյունքում Արցախը 30 տարվա նահանջ է ապրում՝ կրկին չեկով հաց ու սնունդ է գնում, բայց, ի տարբերության ներկայի, 30 տարի առաջ նրանք տեղաշարժի խնդիր չեն ունեցել, գազատարի հեռակառավարման վահանակը թշնամու ձեռքում չի եղել և ամենակարևորը հույս են ունեցել, որ ամեն բան լավ է լինելու…

Ձեր ձեռքբերումը Մինսկի խմբի կորուստն է, դաշնակցային հարաբերությունների վերացումը, նոր դաշնակիցներին վանելու անզուսպ առաջընթացը, իսկ միջազգային հաջողությունը՝ ԵՄ դիտորդական առաքելությունը, որ ժամանում է մեր երկիր ձեր հրավերով, ձեզ ստուգելու:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular