ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնոջ առողջության համար ամենավտանգավոր կոսմետիկ միջոցը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գիտնականները պնդում են, որ ինչպես սնունդը, այնպես էլ կոսմետիկ խնամքի միջոցները շատ շուտ են հնանում: Ժամանակի ընթացքում դրանց մեջ հավաքվում են այնպիսի բակտերիաներ, որոնք, դեմքին դիպչելուն պես, վերածվում են վարակի աղբյուրի:

Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանանցից շատերը օգտագործում են խնամքի միջոցներ, որոնց պահպանման ժամկետը վաղուց արդեն անցել է:

Ինչպես տեղեկացնում է 1or.am-ը, օրինակ` հին տուշի խոզանակի վրա հավաքված բակտերիաները կարող են պատճառ դառնալ կոնյուկտիվիդի առաջացման: Այդ պատճառով տուշը բացելուց հետո 6 ամիս անց այն արդեն պիտանի չէ օգտագործման:

Պահպանման ժամկետն անցած շրթներկը լավագույն դեպքում կչորացնի շրթունքները, իսկ վատագույն դեպքում շրթունքների վրա կառաջացնի ճաքեր ու գրգռվածություն: Շրթներկի վրձնի վրա ժամանակի ընթացքում հավաքվում են միկրոօրգանիզմներ, որոնք էլ իրենց հերթին դառնում են հերպեսի առաջացման պատճառ:

Ուշադրությո´ւն. պետք է միշտ հետեւել, որպեսզի սրվակների ու քսուքների վրա գրված լինի եւ՛ պահպանման ժամկետը, եւ՛ բացելուց հետո օգտագործման տեւողությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular