ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից և Հարավային Կովկասից հեռանալը ՌԴ ծրագրերի մեջ չի մտնում․ Կոպիրկին. «Սպուտնիկ Արմենիա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Հարավային Կովկասից և Հայաստանից հեռանալը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում։

«Խոսք չի կարող լինել այն մասին, որ Ռուսաստանը կլքի հարավկովկասյան տարածաշրջանը։ Հարավային Կովկասը կենսականորեն կարևոր տարածաշրջան է, և Ռուսաստանը դե ֆակտո դրա մասն է», - նշել է նա։

Դեսպանը նաև հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ ունի դաշնակցային պարտավորություններ, որոնցից նույնպես չի պատրաստվում հրաժարվել։ Ուստի ՌԴ–ի` տարածաշրջանից դուրս գալու մտացածին պլանների մասին ցանկացած խոսակցություն շահարկում է․

«Ռուսական ներկայության դերը զգալու համար պետք է շփվել Հայաստանի սահմանամերձ շրջանների, Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ, քաղաքական շահարկումներ կան, բայց կա նաև իրական կյանք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular