ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20 հազարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20000-ը, Սիրիայում զոհվածների հետ միասին երկրաշարժից արդեն ավելի քան 23 հազար զոհված կա։

Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան ասել է, որ փետրվարի 10-ի երեկոյան արդեն հաստատվել է 20213 մարդու մահ։ Վիրավորների թիվը գերազանցել է 80 հազարը։

Փրկարարները շարունակում են փլատակների ապամոնտաժումը՝ հույս ունենալով, որ դրանց տակ դեռ կենդանի մարդիկ կգտնեն։ Ուրբաթ օրը դուրս են բերվել բազմաթիվ մարդիկ, ովքեր թակարդում են մնացել ավելի քան 100 ժամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular