ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Մրցույթ երիտասարդների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է».
Մրցույթ երիտասարդների համար
 
1988 թվականը հայ ժողովրդի և Արցախի պատմության բեկումնային էջերից է։
35 տարի առաջ սեփական հողում ազատ ապրելու իրավունքի համար հայ ժողովուրդը մեկ ամբողջություն դարձած վեր ելավ պայքարի։ Հայ ժողովուրդը կյանքի գնով պահեց իր հայրենի հողը՝ դեմ գնալով հայատյաց Ադրբեջանի բոլոր սադրանքներին, բնաջնջման մոլուցքին էթնիկ զտման մոլի ձգտմանը։
 
35 տարի անց ևս Արցախի և Արցախի համար պայքարը շարունակվում է, որովհետև շարունակվում է նաև Ադրբեջանի նույն ծավալապաշտական մոտեցումը, սպառնալիքով հարցեր լուծելու, Արցախը հայաթափելու, հայերին բնաջնջելու քաղաքականությունը։ Ինչպես 35 տարի առաջ՝ այսօր ևս Արցախի համար պայքարը բոլորինս է։
Այս արդար կենաց պայքարի մասին մեր նոր սերունդներին ներակայացնելու, հաղորդակից դարձնելու և հայրենասիրական կարևորագույն արժեքները փոխանցելու նպատակով «Ապրելու Արցախ» հիմնադրամը՝ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ համատեղ հայտարարում է «Արցախ 35. Պայքարը շարունակվում է». խորագրով նյութերի մրցույթ երիտասարդների համար։
 
Մրցույթի պայմանները
-Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան բոլոր ցանկացողները Հայաստանից, Արցախից, Սփյուռքից
-Նյութերի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 1000 բառը, լեզուն՝ հայերեն
-Նյութերը պետք է լինեն բացառապես հեղինակային։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում մասնակիցը կհեռացվի մրցույթից։
-Նյութերը պետք է ներառեն հետևյալ ուղերձները՝ «Ինչ պետք է անեմ ես և ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի»
-Նյութերը կարող են ներառել նաև նախագծային/ծրագրային առաջարկներ
-Մրցույթը մեկնարկում է սույն թվականի փետրվարի 10-ին, նյութերը կարող եք ուղարկել մինչև սույն թվականի փետրվարի 20-ներառյալ
-Հաղթողների անունները կհրապարակվի փետրվարի 25-ին:
Նյութերը կարող եք ուղարկել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝
subject բաժնում նշելով «Արցախ 35. Պայքարը շարունակվում է»։
 
Նամակին կից պարտադիր է ուղարկել անուն ազգանուն հայրանուն, տարիք, և լուսանկար հեղինակից։ Առանց վերոնշյալ տվյալների նամակները չեն դիտարկվի։
Մրցույթին ներկայացված, բոլոր համապատասխան չափանիշներով նյութերը կհրապարակվեն մամուլում։
 
Մրցույթի գլխավոր մրցանակն է 2.000.000 ՀՀ դրամ դրամական պարգև
Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխանաբար 1.000.000 և 500.000 դրամ:
 
Նախատեսված են նաև այլ խրախուսական մրցանակներ
Նախագծային/ծրագրային նյութերից լավագույնները կարժանանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության աջակցությանը իրականացման նպատակով
Բոլորին մաղթում ենք հաջողություն։
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular