ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում երկրաշարժը փորձաքար է դարձել Էրդողանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվը գնալով ավելանում է, ավելանում է նաև հանրության մեջ առկա դժգոհությունները գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նկատմամբ, իսկ ընդդիմությունն էլ ստեղծված իրավիճակն օգտագործում է Էրդողանի դեմ քաղաքական դժգոհություն բարձրացնելու՝ նրա վարկանիշը նվազեցնելու, ազդեցությունը թուլացնելու և որպես հետևանք առաջիկա ընտրություններում Էրդողանին տապալելու համար։

Թուրքական և միջազգային լրատվամիջոցները նշում են, թե խոցող իրավիճակը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Էրդողանի համար։ Մինչ Bloomberg-ը վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին հայտնում է, որ Էրդողանը մտադիր է մայիսի 14-ին անցկացնել համընդհանուր ընտրություններ, համաշխարհային մեկ ուրիշ գործակալություն «Ռոյթերս»-ն էլ նշում է, թե կարող են ընտրությունները հետաձգվել․Թուրք պաշտոնյան, անանունության պայմանով, «Reuters» -ին հայտնել է , թե երկրաշարժի ավերիչ մասշտաբը լուրջ դժվարություններ է ստեղծում մայիսի կեսերին նախատեսված ընտրությունների համար։

Էրդողանը, որ ցանկանում է իր իշխանությունը երկարաձգել մինչև երրորդ տասնամյակ, անցյալ ամիս ասել էր, թե ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Նույնիսկ երկրաշարժից առաջ հրապարակված սոցհարցումները ցույց էին տալիս, որ դա կլինի ամենածանր ընտրական մարտահրավերը գործող իշխանությունների համար, մինչդեռ այժմ արդեն երկրաշարժի հետևանքները, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակում կառավարության անձեռնահասությունը լուրջ խնդիրներ է ստեղծել, ուստի և չի բացառվում, որ ընտրությունները հետաձգվեն մինչև հունիսի 18-ը։

Ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների փոխանցմամբ՝ դրանք կարող են կրկին տեղափոխվել հունիսի 18։ Թուրքիայի «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  նախկին համանախագահ Քուրդ Սելահեդդին Դեմիրթաշը, որը գտնվում է բանտում, քննադատել է արտակարգ դրություն սահմանելու հայտարարությունը։ Նա ընդդիմությանը կոչ է արել ուշադիր հետևել արտակարգ դրությանը՝ նշելով, որ Էրդողանը մեկ այլ ծրագիր է պատրաստում։

Դեմիրթաշը հիշեցրել է, որ 2016 թվականին հայտարարված արտակարգ դրությունը օգտագործվեց ամբողջ ընդդիմությունը ճնշելու, իսկ իրեն և բազմաթիվ այլ առաջատար քաղաքական դեմքերի բանտարկելու համար։ Այժմ էլ ընդդիմությունը փորձելու է խափանել ընտրությունները հետաձգելու, այդ կերպ որոշակիորեն իր խարխլված դիրքերը վերականգնելու Էրդողանի ցանկացած քայլ։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular