ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համերի» վարորդի հայրը ոսկու խանութ ունի, զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ գիշերը «Համեր» մակնիշի 26֊ամյա վարորդը Հանրապետության Հրապարակում կարգազանցություն է կատարել։ 30 րոպե պարեկները չէին կարողանում նրան բռնել։

Պարզվել է, որ նա Արարատ գյուղի բնակիչ Գեղամ Սահրադյանն է, նա եղել է թմրանյութերի ազդեցության տակ։

Մենք տեղեկացանք, որ նա ապահովված ընտանիքից է, հայրը ոսկու խանութ ունի, նաեւ զբաղվում է արտարժույթի փոխանակամբ, հայրը հայտնի է «Քլոս» մականունով։

Կարգազանց վարորդը 2 եղբայր ունի, Գեղամին համայնքում բոլորը ճանաչում են որպես «վատ» վարորդի, հաճախակի է աչքի ընկել ոչ լավ վարքով։

Նշենք, որ նա այժմ ձերբակալված է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել` իր մոտ հայտնաբերված թմրանյութի առնչությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular