ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը բացել է աչքերը ճշմարտության հանդեպ. Արդյո՞ք Հայաստանն ու Թուրքիան երկրաշարժից հետո կդառնան «հավերժ բարեկամներ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv–ն գրում է, որ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը վերլուծել է, թե արդյո՞ք կարող է սարսափելի աղետը ազդել Երևանի և Անկարայի երկկողմ հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 10 հազար մարդ։ Չնայած այն հանգամանքին, որ մահացածների թվի վերաբերյալ վերջնական տվյալներ դեռ չկան, մի բան պարզ է, որ դա կարող է ազդել տարածաշրջանի քաղաքական իրադարձությունների վրա։


Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ չնայած դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը, Հայաստանը, այնուամենայնիվ, որոշել է օգնություն ցուցաբերել հարևան Թուրքիային։ Սակայն այդ հանգամանքը, ըստ փորձագետի, դժվար թե դրական ազդեցություն ունենա երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։


«...Թուրքական իշխանությունները կշարունակեն հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը հիմնվելով «Մեկ ժողովուրդ՝ երկու երկիր» գաղափարի հիմնարար սկզբունքների վրա»,- ընդգծել է վերլուծաբանը։


Ավելին, Հովհաննիսյանը չի բացառում, որ Անկարան կրկին կօգնի իր կրտսեր դաշնակցին, եթե նա փորձի ագրեսիա իրականացնել հայերի դեմ։ Այդտեղից էլ բխում է, որ Ռեջեփ Էրդողանի խաղաղասիրական քաղաքականության մասին կարելի է միայն երազել։ Այդ թեզը հաստատում է այն փաստը, որ թուրքական զինուժը շարունակում է հրթիռակոծել Սիրիայի հյուսիսային շրջանները, չնայած այդ երկիրը ևս տուժել է ցնցումներից։
Թուրքիան, իհարկե, կարող է ելնել խաղաղասեր հայացքներից, սակայն դրա համար երկրի ղեկավարության մեջ պետք է լինեն արևմտամետ պացիֆիստներ։ Անդրանիկ Հովհաննիսյանն այդ հարցում ոչ մի կասկած չունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular