ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե կրակեին, այսօր կրկին որևէ մեկի տանը ողբերգություն կլիներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համեռ» մակնիշի ավտոմեքենային կանգնեցնելու ոստիկանության գործողությունները քննարկման առարկա են դարձել նաև մերձիշխանական շրջանակներում:

Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի կարծիքով պարեկային ծառայողները պետք է կրակեին թմրանյութի ազդեցության տակ գտնվող 25 ամյա երիտասարդի վրա:

Նման տեսակետ է հայտնում մասնագիտությամբ բժիշկ մարդ, ում գործառույթը դեռ ոչ վաղ անցյալում մարդկանց կյանքեր փրկելն էր:  Իսկ ի՞նչ կորուստներ կան հիմա՝ գույքային վնասվել է 8 քաղաքացու և 3 ոստիկանական ավտոմեքենա: Սա վերականգնելն ընդամենը ֆինասական ծախս է ենթադրում, իսկ եթե կրակեին, այսօր կրկին որևէ մեկի տանը ողբերգություն կլիներ, ինչ-որ մեկն էլի որդու կորուստ կսգար և այլն:

Ծնողի համար իր երեխան թանկ է, անկախ կատարած արարքից:

Կրակելու «կարևորությունը» բացատրել է բոլոր մասնագիտությունների փորձագետ մերձիշխանական  Դանիել Իոաննիսյանը: «Վրաերթից հետո լեգիտիմ էր հրազենով թիրախային խոցման կրակ բացելը (ոչ միայն անվադողերին)։


Խորքային խնդիրն այստեղ այն է, որ ի սկզբանե դրվեցին լավ պրինցիպներ ու պետք է ամեն պարեկ զգար, որ դրանք պահելով պատասխանատվության չի ենթարկվի, պետությունն էլ մեջքին կանգնած կլինի։


Բայց այս մեկուկես տարում պարեկներին մանր-մունր բացթողումների համար այնքան շատ կարգապահական պատասխանատվության ենթարկեցին, որ պարեկները սկսեցին վախենալ դուխով գործելուց։


Վահե Ղազարյանը, որպես ոստիկանապետ, անցյալ տարի պարեկներին այնքան տույժեր է հայտնել, որքան որևէ ոստիկանապետ ոստիկանության որևէ ծառայության ծառայողների երբեք չի հայտնել (թվերը շուտով կհրապարակենք)։ Եվ դա հանգեցրել է նրան, որ պարեկները, որոշակի առումով, սկսել են ծառայել «շառից հեռու» սկզբունքով։


Իսկ «շառից հեռու» սկզբունքով ծառայողը երբեք զենքը պատյանից չի հանի։ Այո, մեջները դեռ կան պարեկայինի անունը բարձր պահողներ, ովքեր պատասխանատվություն ստանձնեցին ու կրակեցին անվադողերին…»,- գրել է Իոաննիսյանը։

Այսինքն՝ արժանապատիվն այն պարեկը կլիներ, ով զենքը կհաներ է և կկրակեր, փաստացի իր գործողությունների էությունը չգիտակցող քաղաքացու վրա: Հիմնավորումն այն է՝ բա որ այլ քաղաքացիներ վնասվեին: Այո, հնարավոր էր, բայց ունեցել ենք մինիմալ կորուստներ: Ցավալին այն էր, որ վնասվեց, ոստիկանության պարեկային ծառայողը, ով Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, լուրջ վնասվածքներ չունի: Մեքենան կանգնեցնելու փորձի թերացումներ գուցե  առկա են, իսկ պատճառն էլ ոչ այնքան Իոաննիսյանի կամ ՔՊ թիմակիցների նշած Վահե Ղազարյանի ներդրած սկզբունքներն են (առնվազն բողոքի ակցիաների ժամանակ անչափահաս աղջիներին բերման ենթարկելիս այն չի գործել), այլ այն, որ Կառավորության որոշմամբ պարեկային ծառայությունում  աշխատանքի ընդունվելու համար բարձրագույն կրթություն ահրաժեշտ չէ:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular