ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան պետք է գործի. Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս։

«Լեռնային Ղարաբաղ տանող այս միակ ճանապարհը Ադրբեջանն արգելափակել է արդեն երկու ամիս։

Մի քանի կիլոմետր այն կողմ հարյուր քսան հազար հայ խաղաղ բնակիչ ապրում է աշխարհից կտրված՝ ամեն ինչից զրկված։

Այս հսկայական հումանիտար ճգնաժամին բախվելով՝ Եվրոպան վերջապես պետք է գործի: Որովհետև մենք իրավունք չունենք մենակ թողնել հայ ժողովրդին էթնիկ զտումների նոր սպառնալիքի առաջ, որովհետև վտանգված է նաև մեր երկրների անվտանգությունը»,- գրել է Բելամին Facebook-ի իր էջում։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular