ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկիոյի նահանգապետը պաշտոնաթողություն Է խնդրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տոկիոյի նահանգապետ Յոիտի Մասուձոեն, որն սկանդալի կենտրոնում Է հայտնվել քաղաքական հիմնադրամների միջոցների օգտագործման պատճառով, պաշտոնաթողություն Է խնդրել՝ չսպասելով Ճապոնիայի մայրաքաղաքի պրեֆեկտուրայի օրենսդիր ժողովում անվստահության քվե հայտնելուն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Ինչպես սպասվում Է, Մասուձոեն իր պաշտոնից կհեռանա հունիսի 21-ին: Այդ պահից ի վեր 50 օրվա ընթացքում պետք Է տեղի ունենան մայրաքաղաքի պրեֆեկտուրայի նոր ղեկավարի ընտրությունները:

Տոկիոյի նահանգապետին մեղադրում են առաջին հերթին իր քաղաքական հիմնադրամների ոչ նպատակային օգագործման մեջ, որոնք ստեղծվել են կողմնակիցների նվիրատվությունների հիման վրա: Դրանց միջոցներն, ինչպես պարզվել Է, նա ծախսել Է անձնական նպատակներով, այդ թվում՝ ռեստորաններում, որտեղ նա ճաշել Է ընտանիքի հետ, անձնական ուղեւորությունների ժամանակ հյուրանոցների համարների հաշիվների վճարման եւ զանազան ապրանքների՝ գրքերից մինչեւ մետաքսե վերնաշապիկներ, գնման համար

Նրան նաեւ դատապարտում են ծառայական ավտոմեքենայով ամառանոց հեռավոր ուղեւորությունների եւ չափազանց հաճախակի արտասահմանյան գործուղումների համար, որոնց ժամանակ նա իբր պարբերաբար խախտել Է հյուրանոցներում համարների ծախսերի առավելագույն նորմաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular