ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրիական բանակը կրակոցների պատճառով դադարեցրել է Թուրքիայում փրկարարական աշխատանքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրիայի զինված ուժերի ներկայացուցիչ, փոխգնդապետ Պիեռ Կուգելվայսը հայտնել է, որ ազգային բանակի զինվորները դադարեցրել են փրկարարական աշխատանքները Թուրքիայում՝ հրազենի կիրառման պատճառով։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։

«Թուրքիայում նկատվում է խմբերի միջև առճակատումների աճ։ Հաղորդվում է, որ կրակոցներ են հնչել»,- ասել է Կուգելվայսը։

Նա հավելել է, որ ավստրիացի զինվորականների վրա հարձակումներ չեն եղել, սակայն նրանց կյանքի համար վտանգից խուսափելու համար որոշվել է դադարեցնել փրկարարական աշխատանքները։ Պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ զինվորականների վերադարձը Ավստրիա նախատեսված է հինգշաբթի օրը՝ փետրվարի 16-ին, մինչ այդ նրանք պատրաստ կլինեն վերսկսել աշխատանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular